USD
EUR
RUB

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի պատգամը

 
 

Սիրելի Հաւատացեալներ,

Իմ օրհնութիւններս եւ ջերմ բարեմաղթութիւններս բոլորիդ,

Կը գրեմ ձեզի՝ որովհետեւ եկեղեցական եւ աշխարհական ցուցարարներու փոքր խումբ մը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարման պահանջով վերջերս Հայաստանի մէջ մտահոգիչ լուրեր կը տարածեն:

Անցեալ ամիսներու ընթացքին մեր Հայրենիքին մէջ ցուցաբերուեցան ժողովրդական կամքի նշանակելի արտայայտութիւններ, ներկայացուեցաւ Հայաստանի հազարաւոր քաղաքացիներու արդար պահանջքը՝ աւելի հարազատ եւ իրական հայրենի կառավարութեան մը կապակցութեամբ: Նոյն ազնիւ գաղափարները ի զօրու են նաեւ մեր սուրբ Եկեղեցիին համար: Սակայն, Եկեղեցին պարզ քաղաքական կազմկաերպութիւն մը չէ. այլ Յիսուսի Մարմինն է, յաւիտենական, տկար մարդկային արարածներու խորհրդաւոր եւ սուրբ հաղորդութիւնը ամենազօր Աստուծոյ հետ:

Իւրաքանչիւր Կիրակի Ս. Պատարագի ընթացքին կ’աղօթենք որ Աստուած պահպանէ Քրիստոսի սուրբ Եկեղեցին՝ եւ Սուրբ Հոգիի ներգործութեամբ պահէ զայն անսասան ու զօրաւոր: Մենք կը սպասենք որ մեր հաւատացեալները առաւել եւս զօրացնեն մեր եկեղեցին՝ խոհեմութեան ոգիով, քրիստոնէական ջերմեռանդութեամբ, արժանապատուութեամբ եւ սիրով: Հեռու պէտք է մնանք անձնական յարձակումներէն եւ խնդրայարոյց ցոյցերէն:

Այս պատգամով կը միանամ բոլոր աշխարհի Թեմական Առաջնորդ եղբայրներուս եւ եկեղեցականներուն՝ խնդրելով որ այս օրերուն մեր հաւատացեալները միշտ բարձր պահեն նկարագրի նոյն չափանիշը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսը պաշտօնապէս ազգին կողմէ ընտրուած Հայաստանեայց Եկեղեցւոյ հայրապետն է, հոգեւոր հայրը Հայ Ժողովուրդին, եւ որ իւրաքանչիւր սուրբ Պատարագի ընթացքին աղօթք կը մատուցանենք Անոր համար: Ան զօրակցութիւնը ունի մեր հոգեւոր դասուն, յարգուած է աշխարհի տարածքին գտնուող Հայ ժողորվուրդին եւ քոյր եկեղեցիներու առաջնորդներուն կողմէ: Այս իրականութեան կարելի չէ թեթեւօրէն կամ անյարգալից կերպով մօտենալ:

Հայաստանեայց Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի հոգեւորականաց դասուն եւ հաւատացեալներուն անունով կը վերահաստատեմ մեր զօրակցութիւնը Սուրբ Էջմիածնի միաբաններուն եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ին:

Մեր ժողովուրդը յուզող այս դժուարին շրջանին՝ աղօթենք որ Տէրը բոլորիս շնորհէ Իր առաջնորդութիւնն ու օրհնութիւնները:

Աղօթարար՝

Դանիէլ Վրդ. Ֆընտգեան

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին՝ խաչատրյանական փառատոնին Մեսրոպ Մաշտոց․ Խնայեա' ի մեղուցեալ ծառայս «Իմ սիրտը». Սարոյանի պատմվածքը կդառնա պլաստիլինե մուլտֆիլմ Կարդում է Հենրիկ Էդոյանը «Քաղաքական թեժ գործընթացների փուլում ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների մասին հոգ տանելը կարևոր է». «Երևան» քառյակ Հայ Մայրիկին Աղօթքը Ամենաարժանավորը Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Ուրարտուի արվեստը կներկայացվի Բրիտանական թանգարանում Սեն Հովհաննիսյանը` Արա Գյուլերի հետ հանդիպման ու նրա հումորի մասին Հող հայրենի Ամենասուրբ Երրորդութեանն Լևոն Խեչոյան․ Այգին «Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ» «Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Սբ. Հովհան Մանդակունի․ Անասնամոլների, իգամոլների և արվամոլների մասին Ինչպես լուսանկարչության գագաթը հայտնվեց Արարատի գագաթին Պատվավոր «Օսկարի» դափնեկիրները Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն
website by Sargssyan