USD
EUR
RUB

Կոմիտասի թանգարանում Կոմիտաս երգելն աննկարագրելի զգացողություն է. Մասիս Առաքելյան

 
 

Սայաթ-Նովայից Արամ Խաչատրյան, Կոմիտասից՝ Շուման. գերմանաբնակ Մասիս Առաքելյանի երգացանկը հարուստ է հայ ու գերմանական դասական ստեղծագործություններով: Նման հագեցած ծրագրով էլ Մասիս Առաքելյանը հունիսի 10-ին ելույթ ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Երևանում համերգներ ունեցել էի, բայց սա առաջին մեծ մենահամերգն էր, և ինձ համար խոհրդանշանական էր ելույթ ունենալ Կոմիտասի թանգարանում ու նաև Կոմիտասի երգերից կատարել. դա աննկարագրելի զգացողություն էր»,- ասում է տենոր, կոմպոզիտոր Մասիս Առաքելյանն ու ավելացնում, որ Հայաստանում համերգ ունենալու գաղափարը պատահական է ծնվել.

«Հայրենիք վերադարձա մայիսի 28-ի՝ Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների առթիվ: Ընկերներս առաջարկեցին նաև համերգով հանդես գալ ու հենց նրանք խորհուրդ տվեցին այն կազմակերպել Կոմիտասի անունը կրող այս կառույցում: Մոտ երեք շաբաթ տևեցին նախապատրասական աշխատանքները, ուրախ էի համագործակցել Հայաստանում բնակվող երաժիշտների՝ դաշնակահար Մարինա Վարդանյանի, ջութակահար Շուշան Հակոբյանի և թավջութակահար Գոռ Մանթաշյանի հետ»:

Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև իր հեղինակային ստեղծագործությունները աշխարհի տարբեր երկրներում կատարելուց հետո կոմպոզիտորը վստահեցնում է՝ հայկական երաժշտությունը հուզում և հետաքրքրում է արտասահմանցի հանդիսատեսին.

«Նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում հայկական ստեղծագործությունները, սակայն, իմ կարծիքով, հարկավոր է մի փոքր դուրս գալ ազգային նեղ շրջանակից: Ես ամենևին նկատի չունեմ փոխել նոտաները կամ Կոմիտասն այլ ձևով կատարել, ոչ, խոսքս մատուցման ձևի մասին է: Լավագույն օրինակներից մեկը Արամ Խաչատրյանն է, ով ազգային հիմքի վրա ստեղծեց համաշխարհային գլուխգործոցներ»:

Բեռլինում բնակվող Մասիս Առաքելյանը հայաստանյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունից հետո խոստովանում է՝ արդեն մտածում է կրկին հայրենիք վերադառնալու և համերգային նոր ծրագրով ելույթ ունենալու մասին:

Աղբյուր՝ Aysor.am:

Լրահոս
Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին՝ խաչատրյանական փառատոնին Մեսրոպ Մաշտոց․ Խնայեա' ի մեղուցեալ ծառայս «Իմ սիրտը». Սարոյանի պատմվածքը կդառնա պլաստիլինե մուլտֆիլմ Կարդում է Հենրիկ Էդոյանը «Քաղաքական թեժ գործընթացների փուլում ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների մասին հոգ տանելը կարևոր է». «Երևան» քառյակ Հայ Մայրիկին Աղօթքը Ամենաարժանավորը Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Ուրարտուի արվեստը կներկայացվի Բրիտանական թանգարանում Սեն Հովհաննիսյանը` Արա Գյուլերի հետ հանդիպման ու նրա հումորի մասին Հող հայրենի Ամենասուրբ Երրորդութեանն Լևոն Խեչոյան․ Այգին «Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ» «Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Սբ. Հովհան Մանդակունի․ Անասնամոլների, իգամոլների և արվամոլների մասին Ինչպես լուսանկարչության գագաթը հայտնվեց Արարատի գագաթին Պատվավոր «Օսկարի» դափնեկիրները Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն
website by Sargssyan