USD
EUR
RUB

ԱՄՆ դեսպանությունը շարունակում է շեշտադրել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը

 
 

Շարունակելով 2014թ. մեկնարկած «ՀՐԱՇՔ-ով լի կյանք» արշավը, երբ հայերեն թարգմանվեց «Հրաշքը» վիպակը և մշակվեց առարկայական ծրագիր ավելի քան 50 դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերի մասին ուսուցում ապահովելու համար, այժմ ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է այդ գրքի մոտիվներով նկարահանված համանուն հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը «Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 11-ին և 12-ին ժամը 19:00: Մուտքն ազատ է: Ֆիլմը կընթանա անգլերենով՝ առանց ենթագրերի:

Վիպակն ու ֆիլմը ներկայացնում են ոգեշունչ մի պատմություն դիմային արատներով ծնված տղայի՝ Օգիի, ով դպրոց առաջին անգամ ոտք է դնում 5-րդ դասարանում և կարողանում է ներքին ուժ գտնել հաղթահարելու իրեն ծաղրող դասընկերներին: Գլխավոր դերերում նկարահանվել են Ջուլիա Ռոբերթսը և Օուեն Վիլսոնը: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել անցյալ տարի և արժանացել է քննադատների բարձր գնահատականին: 

«2014թ., երբ ԱՄՆ դեսպանությունը ներկայացրեց այս գրքի թարգմանությունը, այն արժանացավ հայ դպրոցականների ջերմ ընդունելությանը, իսկ այժմ, մենք ուրախ ենք հայ հանդիսատեսին ներկայացնել այդ պատմության հոլիվուդյան էկրանավորումը: Կարծում եմ այս հուզիչ պատմությունն իր ուրույն հետագիծը կթողնի երեխաների, ծնողների, ուսուցիչների և ֆիլմերի սիրահարների մոտ», - ասաց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ռոբերտ Անդերսոնը:

ԱՄՆ դեսպանությունը հպարտ է, որ աջակցում է կրթությունը լիարժեք ներառական դարձնելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին. մի նպատակ, որն ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել մինչև 2025թ.:

ԱՄՆ դեսպանությունը վերահրատարակել է գրքի հայերեն թարգմանությունը և կինոցուցադրման մեր հյուրերը կկարողանան հեռանալ գրքի իրենց օրինակով:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Աղբյուր՝ Aravot.am:

 

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan