14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին

14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին

Մայիսի 30-ից հունիսի 9-ը տեղի է ունեցել Cleveland International Piano Competition-ը, որին մասնակցել են 12-17 տարեկան դաշնակահարները:

Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մրցույթում առաջին մրցանակին արժանացել է մոսկվաբնակ 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը:

Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների:

Մասնագետների գնահատմամբ, Եվան ձգտում է ոչ միայն ուղղակի նվագել, այլ ունկնդրին փոխանցել երաժշտությունն իր ամբողջ գեղեկցությամբ և խորությամբ:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում