Ջրով լի դույլը շրջվեց

Ջրով լի դույլը շրջվեց

Ջրով լի դույլը շրջվեց,
Երբ Համոն նավ էր վարում,
Հատակին ջուրը փռվեց,
Էլ աջ ու ձախ չէր նայում:
– Վայ, ջրիկ ջան, սպասիր,-
Ուր ես այդպես դու գնում,
Խնդրում եմ դու ինձ լսիր,
Արջուկս է, տես, անկյունում:
Ախր լողալ չգիտի,
Նա քոթոթ է խաղալիք,
Կանգ առ, նրան մի թրջիր,
Երեկ եմ տարել բաղնիք:
Միասին ենք լողացել,
Մաքուր է մորթը այսօր,
Տես, հազիվ է չորացել,
Խնդրում եմ, անցիր կողքով:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում