Արդեն մեծ է Ռաիսան

Արդեն մեծ է Ռաիսան

Արդեն մեծ է Ռաիսան,
Մոր հետ դպրոց է գնում,
Երեկ փոքր էր ու լացկան,
Այսօր կարդում է, գրում,
Այսօր արդեն լուրջ է նա,
Շատ գործ է իրեն մնում,
Մի բաժակ ջուր պապին տա,
Տիկնիկի քունն է տանում…
Գործից նա չի նեղանում,
Դաս անելն էլ է սիրով,
Մտքում թվեր է պահում,
Բառեր` նոր-նոր տառերով:
Ես մայրիկ պիտի դառնամ,-
Ասում է նա բոլորին,-
Նրա պես դասարան գամ,
Նստեմ  նրա աթոռին:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում