Պոչին հաշվի չէր առնում

Պոչին հաշվի չէր առնում

Պոչին հաշվի չէր առնում
Աղվեսը “ խելոք” ,
Նրա վրա չէր նայում,
Դե, նա պոչ էր լոկ:
Ինքն էր տերը իր գլխի`
Ընծայով զոհի,
Կտրում էր թելը մտքի
Տենչը կուշտ փորի:
Ապրում էր նա ինքնագոհ,
Իր խելքին վստահ,
Չէր անցնում պոչը մտքով,
Պոչն ինչ չաղլիկ հավ:
Այ քեզ աղվես, – մտածեց
Պոչը` միշտ խոնարհ, –
Բավ է խոնարհ հետևեց,
Մնալով անչար:
Աչքի առաջ գողացավ,
Թալանեց, խաբեց,
Մի անգամ ետ չդարձավ,
Իր աչքն էլ կապեց:
Պոչը փքվեց զայրույթից,
Տնկեց գլուխը,
Հավաբնի նեղ դռնից
Վանելով մութը:
Աղվեսն հազիվ ազատվեց
Անխնա ծեծից,
Փայտը տիրոջը խաբեց`
Ընկած ետևից:
Աղվեսին պոչը խղճաց`
Դասից ինքնագոհ,
Թե դու աղվեսն ես, – ասաց,
Ես էլ պոչն եմ քո:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում