Աշնան քամին

Աշնան քամին

Աշնան քամին, աշնան քամին
Ինչքան պիտի նայեր ժամին,
Ինչքան պիտի տանը մնար,
Ինչքան` խելոք, որ ձևանար:
Հեռու մնար շող ու ծաղկից,
Պտղող ծառից, լցվող հասկից,
Քներ նույնիսկ, երբ չուզենար,
Կյանքը փթթեր` ինքը մնար:
Էլ հերիք է, պիտի փչի,
Շնչի` փչի շունչը պահած,
Ոնց է սիրում հանել փոշի`
Փողոցներում կապը կտրած:
Աշնան քամուն, աշնան քամուն
Տերևն իզուր սեր շշնջաց,
Գրկի մեջ էր առած տանում,
Հետո նետեց ոտքի տակ թաց:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում