Ձագն արծվի ճաշում էր

Ձագն արծվի ճաշում էր

Ձագն արծվի ճաշում էր,
Ճոխ էր սեղանը,
Ծնողը գոհ նայում էր,
Անհոգ էր պահը:
Պիտի ներվեր երկնքին
Թռիչքն արծվի,
Որսի քաղց ուներ` մտքին
Հազար թշնամի:
Արծիվն էլ չէր երևում
Աչքաչափ հեռվում,
Ագռավն ում էր սպասում
Գողունը մտքում:
Նա մենակ չի, մի տեսեք,
Երկու ագռավ են,
Մի քիչ, քիչ էլ սպասեք,
Տես թե ինչ կանեն:
Մեկն արծվի ձագի հետ
Կռիվ է անում,
Իսկ մյուսը` ծանր ու մեծ
Ճաշը խանգարում:
Տարավ, ագռավը տարավ
Թռցրած ավարը,
Արծվի ձագը շվար
Չգտավ ճարը:
Թույլ էր ձագը`հզորի
Խոշոր մարմնով,
Կուշտ սեղան ուներ տոնի,
Գողն ընտանիքով:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում