USD
EUR
RUB

Խաչատրյանական մրցույթի մասնակից. «Խաչատրյանի մրցույթը հետխորհրդային տարածքում Չայկովսկու և Դավիդովի մրցույթների կողքին ամենանշանակալի ստուգատեսներից է

 
 

Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Լսումների առաջին օրը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հետ ելույթ ունեցան Ռուսաստանը ներկայացնող երկու թավջութակահարներ՝ Ֆյոդոր Ամոսովը և Ռուստեմ Խամիդուլինը։

Հեղինակավոր ժյուրիին եզրափակիչ փուլում միացել էր նաև լեհ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

Մրցույթի եզրափակիչ փուլում մասնակից թավջութակահարները ներկայացնում են բացառապես խաչատրյանական երաժշտություն. ըստ իրենց ընտրության՝ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։

Ֆյոդոր Ամոսովի մեկնաբանմամբ հնչեց Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան։ Ստեղծագործությունը թավջութակահարը նվագում էր առաջին անգամ։ Նշում է, որ հիանալի գործ է, հետագայում նույնպես սիրով կկատարի այն։ Վեց տարեկանից նվագում է, ասում է, որ մշտապես կատարելագործվում է։ Ըստ նրա՝ չպետք է դադարել աշխատել, միշտ պետք է ձգտել լինել ավելի ու ավելի լավը։ Ֆյոդր Ամոսովը լսել է իր բոլոր մրցակիցներին, բոլորը պրոֆեսիոնալ թավջութակահարներ են, և նա հաճելի է համարում աշխատել նման երաժիշտների հետ։

Խոսելով Խաչատրյանի մրցույթի մասին՝ Ֆյոդր Ամոսովն ընդգծեց, որ այն հետխորհրդային տարածքում ամենանշանակալի մրցույթներից մեկն է։ «Որքան ինձ հայտնի է, Ռուսաստանից, Լատվիայից և Հայաստանից բացի, այլ երկրներում նման մասշտաբի մրցույթ այլևս չկա։ Ռուսաստանում՝ Չայկովսկու, Լատվիայում՝ Դավիդովի, Հայաստանում Խաչատրյանի մրցույթներն են»,- ասաց թավջութակահարը։

Իսկ եզրափակիչ անցած մյուս մասնակիցը՝ Ռուստեմ Խամիդուլինը, խոստովանում է, որ ուղղակի սիրահարվել է Խաչատրյանի Թավջութակի կոնցերտին։ Առաջին անգամ է այն կատարում նվագախմբի հետ ու շատ ուրախ է, որ հենց հայկական նվագախմբի հետ է այն ներկայացրել։ Ըստ Ռուստեմ Խամիդուլինի՝ այն շատ բարդ ստեղծագործություն է, մեծ պատրաստվածություն ու էմոցիաներ է պահանջում։ Կարծում է, որ այս կոնցերտը պետք է ներառել նաև այլ մրցույթների ծրագրերում։

Այսօր երեկոյան ժյուրիի և հանդիսատեսի առջև ելույթ կունենան եզրափակիչ փուլ անցած ևս երկու մասնակիցներ՝ Կորեայի Հանրապետությունը ներկայացնող Չի-Ուոն Հոնգը և Դանիայի ներկայացուցիչ Ջոնաթան Սվենսենը։

Ի դեպ, երեկ` ժամը 19.00, մեկնարկել է և այսօր մինչև կեսգիշեր շարունակվելու է մրցույթի շրջանակներում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունը։ Հանդիսատեսը կարող է իր նախընտրած մասնակցի օգտին քվեարկել ինչպես «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում տեղադրված արկղիկում գցելով մասնակցի անունով թերթիկը, այնպես էլ հնարավորություն ունի իր ձայնը տալ ֆեյսբուքյան քվեարկության միջոցով՝ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը տեղի է ունենում ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան Մոր աղոթքներն յուր երեխաների համար «Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի» Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում Օրոր Մայր Հայաստանին Տաթևիկ Սազանդարյան․ Իմ Երևան Մի հացադուլի պատմություն Արարատ Սարգսյան. «Գյումրիում սիրելի անկյուններ կան, որտեղ սիրտդ ավելի արագ է խփում» Նոր նշանակումներ Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը Հոգեհանգստյան արարողություն՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ Վարդապետների մասին Գալյա Նովենց Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Եղիշե Չարենց․ Նավզիկե Կհնչեն Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Առնո Բաբաջանյանի կյանքում «բարի քեռին» Արամ Խաչատրյանն էր, իսկ ուսանող-դաշնակահարի դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմը» կրկին հայաստանյան բեմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին Կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի Ռուբեն Սևակ․ Երթալ․․․ Ռենտգենը՝ որպես արվեստ Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ Արթնություն և սթափություն Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում Ճշմարտության նահատակը «Սերն ու հավատարմությունը բացատրություն չունեն» Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում Փակիր աչքերդ չերևաս
website by Sargssyan