Սեր

Սեր

Մի մարդ գնաց մեծ Ուսուցչի մոտ և ասաց.

– Ուզում եմ սիրել Աստծուն, ցույց տուր Ճանապարհը:

Ուսուցիչը պատասխանեց.

– Նախ ասա, թե նախկինում սիրե՞լ ես:

Մարդը պատասխանեց.

– Աշխարհիկ կյանքը ինձ չի հետաքրքրում, ոչ սեր, ոչ այլ բան: Ես ուզում եմ հասնել Աստծուն:

Ուսուցիչը ասաց նրան.

– Խնդրում եմ, մտածիր ևս մեկ անգամ. երբևէ սիրե՞լ ես որևէ մեկին, թեկուզ մի կին կամ մի երեխա, որևէ մեկին, մի անգամ:

Մարդը պատասխանեց.

– Չէ՞ որ արդեն ասացի. ես հավատքի մարդ եմ, ես արտասովոր մարդ եմ, աշխարհիկ, բայց ոչ մեկին չեմ սիրել, չեմ սիրում: Ցույց տուր Ուղին` ինչպե՞ս հասնեմ Աստծուն:

Ուսուցիչը փղձկաց: Արտասուքները կաթեցին աչքերից, և նա ասաց.

– Քո ցանկությունը անիրագործելի է: Նախ պետք է որևէ մեկին սիրել: Դա կլինի դեպի Աստված տանող ճանապարհի առաջին քայլը: Դու դեռ առաջին աստիճանին ոտք չես դրել, բայց ուզում ես հասնել վերջինին:

Գնա և սիրիր:

Էթյեն ԲՈՐՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում