Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել

Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել

Ֆրանսացի դերասաններ Ժերար Դեպարդիեն և Պիեռ Ռիշարը հնարավոր է ֆիլմ նկարահանեն Մորդովիայի մասին, որտեղ նրանք կպատմեմ հանրապետության մասին:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը:

Նա նշել է, որ վավերագրական ֆիլմի սցենարին ծանոթացել է, մի քանի դիտողություններ արել:

Սցենարի համաձայն, ֆիլմում խաղալու են Դեպարդիեն և Ռիշարը, ովքեր հանդիսատեսին ծանոթացնում են Մորդովիային:

Վ. Վոլկովը նաև հայտնել է, որ նման ֆիլմ նկարահանելը եղել է հենց դերասանների նախաձեռնությունը:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում