Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին

Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2015 թ. սեպտեմբերի 28-ից: Դեռեւս երկու օր առաջ պարոն Հովեյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել էր մեր ունեցած տեղեկությունը, որ նման ցանկություն ունի, սակայն մեկնաբանություն չէր արել:

Մեր տեղեկություններով, հնարավոր է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն նշանակվի երաժիշտ Արթուր Մանուկյանը, որը պարբերաբար հանդես է գալիս «Հովեր» կամերային երգչախմբում: Նա նոր կառավարության գործունեության համակիրներից է:

Արթուր Մանուկյանի հետ կապվել չհաջողվեց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում