Առաջին մասնակցություն

Առաջին մասնակցություն

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում մոտ մեկ շաբաթ տևեց «2018 էքսպոյից առաջ» (Before expo 2018) խորագրով խմբային ցուցադրությունը:

Դրա չորս տասնյակից ավելի մասնակիցների թվում էին ոչ միայն հայաստանցի ստեղծագործողներ, այլև՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից հրավիրած հեղինակներ:

Մասնակից էր նաև Լիլիթ Ալեքսանյանը։

Սա նրա առաջին մասնակցությունն էր առհասարակ որևէ ցուցադրության։ Հեղինակը երկար տարիների դադարից հետո արդեն մոտ մեկ տարի է նորից վերադարձել է նկարչության՝ իր ստեղծագործական տարածքն աստիճանաբար տեղափոխելով թղթից՝ կտավի։ Ներկայացված միակ աշխատանքը կտավի վրա արվածներից առաջիններից է, որը ծնունդ է առել այս տարի՝ 2018 թվականին։

Հեղինակի համար սա կարծես մի փորձ է երանգների իր ընկալումն ու դրանց համադրության զգացողություններն իր համար նորովի բացահայտելու և դրանք համարձակորեն ի ցույց դնելու՝ գնահատականները թողնելով դիտողին։

Աշխատանքն անվերնագիր է, ինչպես հեղինակի աշխատանքների գերակռշող մասը։ Լիլիթը պատմեց, որ հազվադեպ է վերնագրում դրանք, «նկարի հետ շփման ազատ դաշտ թողնելով դիտողին, ինչպես նաև նրա (դիտողի)՝ զգացմունքների ու ընկալումների ներկապնակն իր մեկնաբանությամբ չսահմանափակելու համար»։

Հունիսի 17-ին մասնակիցները հնարավորություն ունեն իրենց այլ աշխատանքներով ներկայանալու Երազ գործարանի լքված տարածքում ճարտարապետ Արա Կարապետյանի աջակցությամբ կազմակերպվող «Երևան Արտ էքսպո 2018-ին», որը տեղի կունենա ժամը 13.00-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ ցուցադրության և Էքսպոյի համադրողն է ամերիկաբնակ նկարչունհի Նարինե Իսաջանյանը, կազմակերպիչը՝ «Արվեստի գանձեր» ոչ առևտրային կազմակերպությունը (“Art’s Treasures” non-profit organization, ԱՄՆ), հովանավորը՝ “Alan Derian Production” (ԱՄՆ)։

(շարունակելի)

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում