USD
EUR
RUB

«Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին

 
 

 Այսօր ՀՀ մշակույթի երկու փոխնախարարների ուղեկցությամբ Գյումրիում էր նախարար Լիլիթ Մակունցը, որ եկել էր մշակութային կառույցներ շրջելու ու հիմնախնդիրներին ծանոթանալու։

Նա սկզբում եղավ Շիրակի մարզպետարանում, այստեղ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ քննարկեց մի քանի հարցեր, որոնցից մեկը վերաբերում էր Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրելու։ Նախարարին նման առաջարկով էր դիմել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նշենք, որ երկրագիտական թանգարանը խղճուկ պայմաններում է, չի կարողանում ցուցադրել Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունը , իսկ ցուցամուշները փչանում են։

Այնուհետ նախարարը շրջայց կատարեց Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենք՝ տեղում ծանոթանալու պայմաններին, եղավ նաև Թումո կենտրոնում, Սամվել Բալասանյանին պատկանող «ՍևՂուլ «ամրոցում, մարզային գրադարանում, քայլեց «Մեր մանկության տանգո» ֆիլմի «Վառեմ-Մարեմի» շենքի կողքով ու այցելեց նաև Շիրակի երկրագիտական թանգարան։

Նախարարին այստեղ ներկայացրեցին թանգարանի պատմությունը, ծանոթացրեցին պայմանների հետ՝ ցույց տալով նաև հետաքրքիր ցուցանմուշներ։ Այստեղ պատմական բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող նյութեր կան։ Նախարարին ցուցադրեցին անտիկ շրջանի թաղման կարասներից մինչև Բենիամինի պեղումների ժամանակ հայտնաբերված կուրծքը։

«Նախարարին այնպիսի բան ցուցադրեք, որ չի տեսել»,- ասաց երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը։ Նա նախարարին մի նմուշ ցուցադրելով՝ հարցրեց․՝ «ՍԱ ի՞նչէ ձեր կարծիքով տիկին նախարար»։

Լիլիթ Մակունցը, նայելով, ասաց՝ «Չեմ կարող ասել ինչի է նման»։ Նրան ասացին, որ սա կուրծք է, մայր հողի, մայր Աստվածության խորհրդանիշն է, որը հայտնաբերվել է Բենիամինի պեղումների ժամանակ պաշտամունքային սենյակում։

Լիլիթ Մակունցին ցույց տվեցին նաև, Էրզրումի «Սուրբ Նշան» եկեղեցու խաչ, որը գաղթի ժամանակ բնակիչներն են իրենց հետ բերել, որպեսզի որտեղ բնակություն հաստատեն, խաչը դնեն։ «Կառուցել են Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցին, բայց հետո տեսել են, որ խաչը չի համապատասխանում չափերով և հասել է մեզ», -ասաց Լարիսա Եգանյանը։

Հմայակ Խաչատրյանն էլ ցույց տվեց փղերի ծնոտները՝ նշելով, որ Հայաստանի բոլոր փղերը հայտնաբերվել են Շիրակում։ Ցուցադրեցին նաև սրվակներ, որոնք դրված են եղել հանգուցյալների ոտքերի տակ։ Նախարարն, այս ամենը տեսնելով, ասաց որ շատ է ափսոսում փակված, իրար գլխի լցված ցուցանմուշների համար և նշեց, որ մշակույթի նախարարը դեմ թանգարանը Գյուլբենկյանի անվան հիվանադանոցի նախկին շենք տեղափոխելու գաղափարին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
Ամենաընթերցված
website by Sargssyan