USD
EUR
RUB

Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը»

 
 

Հարցազրույց ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ

- Պատանի հանդիսատեսի թատրոնում սկսել եք 2013թ. ձեր ռեժիսուրայով բեմադրած, խաղացանկում տեղ գտած եւ շուրջ մեկ տարի առաջ «անհետացած» Շեյլա Դիլեյնիի «Մեղրի համը» պիեսի վերականգնման աշխատանքները, որը 2014թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց միանգամից 6 անվանակարգում՝ լավագույն բեմադրիչ, երիտասարդական ներկայացում, երիտասարդ դերասան, դերասանուհի, երկրորդ պլանի դերակատար եւ դերասանուհի: Չե՞ք կարծում, որ «Մեղրի համը» ստվերում թողեց ձեր մյուս աշխատանքները: Ի դեպ, այս պիեսը ներկայացրել էիք նաեւ 2008թ. «Փոսի» թատրոնում, որը դարձել էր խաղացանկային եւ վերջինից դուրս եկավ ձեր բանակ զորակոչվելու պատճառով:

- Հանդիսատեսը վերականգնված «Մեղրի համը» դարձյալ «կհամտեսի» Պատանի հանդիսատեսի թատրոնում, հունիսի 23-ին: Այս բեմադրության նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչեւ պրեմիերան մեզ ուղեկցում էր ամենակարեւորը՝ տանդեմ ասվածը, որն իրականում կայացել էր: Դա դերասանների, նկարչի, մի խոսքով՝ ստեղծագործական խմբի յուրաքանչյուր անդամ իր գործին մոտեցել էր մաքսիմալ ազնիվ: Բնավ չեմ համարում, որ մրցանակներն են, որ բնորոշում ու բնութագրում են ներկայացումը: Այս աշխատանքն արվում է, ի վերջո, հանդիսատեսի համար եւ այս դեպքում դատավորը հանդիսատեսն է: Մինչ «Մեղրի համը», 2011թ. ըստ Միտուայի «Նվագակցողը» պիեսի «Լյուսփեն Լյուկը» մոնոներկայացումը դարձյալ արժանացել է «Արտավազդ» մրցանակի: Ժյուրին գնահատել է այսօր ամերիկաբնակ դերասան Նարեկ Ներսիսյանի խաղը: «Արտավազդի» արժանացավ նաեւ Լուիզա Ներսիսյանը՝ «Ամնեզիա» բեմադրության համար: Կարինե Խոդիկյանի «Մնաց 7 օր» բեմադրությունս, որն իրականացրել եմ «Մեղրի համից» հետո, մինչ օրս, ինչպես ասում են՝ «հանդիսատեսի պակաս չունի»… Ինչ վերաբերում է «Մեղրի համի» վերականգնմանը, այն խաղացանկից դուրս չի եկել, դերակատարներն են փոխվել՝ Մարիամ Ղազանչյանին փոխարինել է Եվա Զոհրաբյանը եւ «ներմուծվել» է Սեյրան Մովսիսյանը: 

- Չե՞ք կարծում, որ «Մեղրի համը» այսօր արդիական կամ հրատապ չէ մեզ համար, մանավանդ որ սցենարը գրված է 20-րդ դ. 50-60-ականների անգլիական դրամատուրգիայի կանոնների համաձայն՝ պիեսը «բաց ավարտ» ունի, ասել է թե՝ հանդիսատեսին է թողնված այն: Մյուս կողմից՝ պիեսը հասարակ պատմություն է հասարակ աղջկա, նրա անպատասխանատու մոր ու գարշահոտ սենյակի մասին: Ջոն սուր լեզու ունի, խելացի է, բայց բացարձակ անպաշտպան… Մեծ հաշվով տեսնում ենք անօգնական, դժբախտ մարդկանց…

- Համաձայն չեմ ձեր դիտարկմանը, բոլոր ժամանակներում խոսել մարդու մասին, դա արդեն արդիական է: Այո, վերականգնված ներկայացումը դիտելիս դարձյալ հանդիսականին եմ թողել ավարտը: Թող հանդիսականը գուշակի, թե ինչ եղավ Ջոյի հետ, ինչ ճանապարհ նա ընտրեց… Սա պատմություն է կյանքի ոչ միանշանակ լինելու մասին, կյանքի բարդության ու բազմակողմանիության մասին, ինչն էլ ստիպում է հասկանալ, թե որքան փոխկապակցված են մեր գոյության բոլոր տարրերը:

- «Մեղրի համի» հաջողության գրավականը նշեցիք, որ ստեղծագործական խմբի յուրաքանչյուրի «մաքսիմալ ազնիվ» աշխատանքի արդյունք է: Մինչդեռ ձեր գործընկերներից ոմանք նշում են ձեր անսահման եսասիրության մասին…

- Հավատացած եմ, որ աշխարհում չկա այն մեկը, որ եսասեր չէ, նույնիսկ ծնողը, որի սերը ընդունված է անվանել անշահախնդիր: Ծնողը երեխային սիրում է, ինչո՞ւ, որովհետեւ գերագույն հաճույք է ստանում… Ի վերջո, սիրո տարբեր հոգեվիճակները բխում են եսասիրությունից… Տեսարան՝ «հին» «Մեղրի համից»

- Ի դեպ, եսասիրության հետ են կապում ժամանակին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնից սեփական դիմումի համաձայն ձեր հեռանալը:

- Գորիսում առաքելությունս ավարտված էր, 2012-17թթ. վարեցի գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Արդեն ժամանակն է այն զիջելու երիտասարդի…

- Դուք արդեն ծերունի՞ եք…

- Եթե կա կադրային խնդիր մարզերում, ապա անհրաժեշտ է հնարավորություն տալ մարզերի կադրերին:

- Երբեւէ մտածե՞լ եք դիմել թատրոնի մյուս ժանրերին, ասենք՝ մյուզիքլ:

- Բացի մնջախաղից եւ տիկնիկայինից, ինձ հետաքրքրում են թատերարվեստի մյուս ժանրերը: Երեւակայական թռիչքներ եղել են դեպի մյուզիքլ, օպերա… բայց դրանք մնացել են երեւակայությանս մեջ: Մի բան հաստատ գիտեմ, որ երբեւէ հաստատ չեմ մոտենա մնջախաղին ու տիկնիկայինին, որովհետեւ այդ ժանրերում ես պարզապես չկամ…

Զրուցեց՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 

Լրահոս
Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն Խելոք երեխա Մահացել է Լուսիկ Ագուլեցին Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը» Հ․ Շիրազ Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին Օրորոցի երգ Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան Լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհով «Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ» «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ Վարդ սիրեցի Մայր Աթոռը մեր ամենքիս տունն է և մենք չենք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր սրբությունների նկատմամբ Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով Սերժ Թանկյանն ու Տարոն Մալաքյանը՝ խումբը չմիավորելու պատճառների մասին Գառնուկ Արաքսի արտասուքը Մայրաքաղաքում կրթած հայ աղջիկ Պտուղներ Անձրև Գարուն Ձմեռ Նոր տարի Ձյուն Անմոռուկ
Ամենաընթերցված
website by Sargssyan