USD
EUR
RUB

Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

 
 

«Սիրելի Հայորդիներ ի Հայաստան, ի Արցախ եւ ի Սփիւռս Աշխարհի,

Բոլորիս ալ յայտնի են, Հայ ժողովուրդի պատմութեան թէ՛ խաղաղ եւ թէ՛ աւելի յաճախ արիւնով շաղախուած՝ պատերազմներով ու տառապանքով լեցուն տխուր էջերը: Քանի անգամներ աւերուած եւ կրկին մոխիրներու տակէն Փիւնիկի նման վերակենդանացած են մեր շէն քաղաքներն ու եկեղեցիները, ասոնց շարքին նաեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուոյ Մայր Աթոռը:

Ծանր եղած է մեր ժողովուրդին ընթացքը մարդկային պատմութեան մէջ, սակայն երբեք լքուած չենք Աստուծոյ եւ Իր հիմնադրած Եկեղեցիին կողմէ: Հայ Եկեղեցին եւ յատկապէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ իր հոգատար կամարներուն տակ հաւաքած է հոգածութեան կարօտ իր հօտը: Հայ հոգեւորականը միշտ առաջնորդած է իր հօտը թէ՛ գոյամարտերու պահուն եւ թէ՛ կեանքի առօրեային մէջ: Հայ ժողովուրդի ինքնութիւնը, լեզուն ու մշակոյթը պահպանուած է Հայ եկեղեցուոյ եւ անոր նուիրեալներուն շնորհիւ: Մինչեւ այսօր Եկեղեցին կը հանդիսանայ այն սրբազան հաւաքատեղին, որ կը միաւորէ եւ հայ կը պահէ աշխարհասփիւռ իր զաւակները:

Մայր աթոռին գահակալները Հայ եկեղեցին կը մարմնաւորեն ու կը միանան անոր հետ: Հետեւաբար հակառակ իրենց մարդկային սխալական էութեան կարելի չէ արատաւորել կամ ոտնակոխել անոնց հանգամանքն ու դիրքը:

Արդ, այսօր, Մայր Աթոռի գահակալին դէմ շղթայազերծուած պայքարը, ոչ միայն կ՛արատաւորէ անոր անձը, այլ նաեւ Հայ եկեղեցին ու բաժանումներ կը ստեղծէ հաւատացեալներուն շարքերուն մէջ:

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը իր գոյութեան ամբողջ ընթացքին հաւատալով Մայր Աթոռին դերին, անվերապահ դրօշակակակիրը եղած է անոր ու նուիրեալ ջահակիրը անոր առաքելութեան Սուրբ ճամբուն:

ՌԱԿ-ի համար անհանդուրժելի է այսօր փողոցին մէջ սկիզբ առած Մայր Աթոռին հեղինակութեան վնաս հասցնող շարժումը, որ Հայ ժողովուրդին արժէքային համակարգին համար օտար է:

ՌԱԿ կը հաւատայ, որ Հայ Եկեղեցուոյ Հայրապետին ընտրութիւնն ու անոր ճակատագրին տնօրինումը կը վերաբերի միայն ու միայն կրօնական հաստատութեան ու անոր հովանիին տակ գործող մարմիններուն իրեն յատուկ ծէսով ու ընթացակարգով:

Հետեւաբար, Հայ եկեղեցուոյ մէջ ծագած տագնապներ, մենք կը հաւատանք, որ փողոցին մէջ չէ, որ կը լուծուին այլ կրօնական հաստատութեան երդիկին տակ: Նման տագնապներ փողոց փոխադրելու դժբախտ փորձը ունի Հայ Ժողովուրդը իր հեռաւոր, թէ մօտակայ անցեալի պատմութեան մէջ, որոնց յիշատակումն անգամ կ՛ընդուըզեցնէ ու կը մտահոգէ իւրաքանչիւր Հայորդի:

Ներկայ տագնապին շրջանցումը ու անոր բարուոք լուծումը կը կարօտի հաւաքական ճիգի ու փոխադարձ հանդուրժողականութեան ու պատասխանատուութեան գիտակցութեան, որպէսզի անխախտ պահուի Մայր Աթոռի եւ Լուսաւորչակերտ Հայ եկեղեցուոյ հիմքերը»:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի Կալկաթայի մարդասիրական ճեմարան «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ» Զարդերի վերածված Կիլիկիայի մանրանկարչությունը Լևոն Խեչոյան․ Սև գիրք, ծանր բզեզ Ժամանակի ոգով գրված գիրք՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ» Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. լուսանկար Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին «Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին «Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային մեծանուն երգիչ Պաատա Բուրչուլաձեին Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի» Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում Պաշտոնական ընդունելություն Մելբուռնում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մուշեղ Իշխան․ Բանաստեղծություններ Վահագն Դավթյան․ Լույս առավոտի Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել թատրոնի և կինոյի հայտնի դերասան Սերգեյ Յուրսկիին Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով
Ամենաընթերցված
website by Sargssyan