Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում

Հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկի նախորեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ:

«Հորտուս Մուզիկուս» խմբի անդամների և երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման և քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Եղան համատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգևորության առիթ թե հայ և թե` էստոնացի երաժիշտների համար:

Երաժշտասեր հանրությանն արդեն հայտի տաղանդաշատպատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը, դուդուկի և զուռնայիփոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական նվերներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելիելույթով, որը դարձավ բոլոր ներկաների համար հուզումնալից և ոգևորող հիշողություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը:

Երոկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը` «Սալվե Ռեգինա» ծագրով (միջնադարյան երգեր` նվիրված Սբ. Աստվածամորը): Այս անգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը (գեղարվեստական ղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցի նհայկական Սբ. Պատարագից հատվածներով: Հիացած լսարանին Անդրես Մուստոտնեն հավաստիացրեց, որ կարող է անգամ հայ երաժշտության մի ամբողջ ծրագիր ներկայացնել` իբրևհայ երաժշտարվեստի լավագույնը դեսպաններից մեկն աշխարհում:

Երկարատև ծափահարություններով մեր լսարանը իր խորին երախտագիտությունն ու հիացմունքը հայտնեց երաժշտախմբին բարձրագույն որակի արվեստի հետ կարճատև շփման համար: Երեկոյին ներկա էր ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալկսին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մտավորականներ:

Աղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում