Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը

Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը

Metacritic պորտալի կինոմեկնաբանները կազմել են այն ռեժիսորների ցանկը, որոնք իրենց կարիերայի ընթացքում չեն նկարահանել ոչ մի վատ ֆիլմ։ Նշվում է, որ ցանկում հայտնվել են միայն 1980 թվականից հետո նկարահանված ֆիլմերը, որոնք պորտալում միայն դրական՝ «կանաչ» արձագանքներ են ստացել:

Գազետա.ռու-ն գրում է, որ ցանկի ֆավորիտը Ջեյ Ջեյ Աբրամսն է՝ «Առաքելությունն անհնարին է-3», «Սթարտրեկ», «Սուպեր-8» ֆիլեմերի ռեժիսորը: Ցանկում են՝ Փոլ Թոմաս Անդերսոնը՝ «Թափանցիկ թելը» թրիլլերի, «Նավթ» և «Բուգի ոճով գիշերը» ֆիլմերի հեղինակը, նաև Ուես Անդերսոնը՝ «Լիալուսնի թագավորությունը» և «Հոթել Գրանդ Բուդապեշտ» ֆիլմերի ռեժիսորը:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում