USD
EUR
RUB

Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին

 
 

 

Հունիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում տեղի ունեցավ Սևակյան երեկո` նվիրված նահատակ բանաստեղծի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, արվեստագետներ, թանգարանի բարերար Հովհաննես Չիլինգիրյանի դուստրը՝ Շամիր Չիլինգիրյանն իր ամուսնու` Հակոբ Ավագյանի հետ:

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, այնուհետև արևմտաեվրոպական ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը և «Նաիրյան» վոկալ անսամբլը: ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն ասմունքեց Ռուբեն Սևակի բանաստեղծությունները:

Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Մայր Աթոռում Ռուբեն Սևակի անվան թանգարանի հիմնադրմանը և թանգարանի բարերար Հովհաննես Չիլինգիրյանի այն երազին, որ թանգարանի յուրաքանչյուր այցելու հաղորդ դառնա այն մեծագույն ողբերգությանը, որ վերապրել է մեր ժողովուրդը անցնող դարասկզբին, որպեսզի Ռուբեն Սևակի և իր գրչակից ընկերների պատմությունը հասանելի դառնա յուրաքանչյուրին:

Վեհափառ Հայրապետը խոսեց Ռուբեն Սևակի լուսավոր կերպարի մասին, որով կրթվել և կրթվում են սերունդներ: Սևակի ոգին, ըստ Նորին Սրբության, դրսևորվեց նաև արցախյան գոյամարտի օրերին, և յուրաքանչյուր նման քաջագործությամբ նորովի են ապրում հայոց ազգի արի սուրբ նահատակները, որոնք հավերժության ճամփորդ դարձան հերոսությամբ և իրենց անձերի նահատակությամբ:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն երախտագետ սրտով վերստին շնորհակալություն հայտնեց բարերարի ընտանիքին` հայ ժողովրդին հիշատակի նման գեղեցիկ անկյուն պարգևելու համար, ուր այցելուները ոչ միայն ծանոթանում են Սևակի կայնքին ու ժառանգությանը, այլև ճանաչում նրա ոգին:

Մայր Աթոռի Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանը բացվել է 2013 թ. սեպտեմբերի 10-ին: Թանգարանում ցուցադրվում են նահատակ բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ, ածխանկարներ և հայ արվեստի արժեքավոր գործեր, ինչպես նաև արևմտահայ նկարիչների բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ` Մայր Աթոռին նվիրաբերված ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի կողմից:

Սեպտեմբերին թանգարանը կտոնի իր հնգամյակը: Այդ կապակացության կսահմանվի Ռ. Սևակի անձին, կյանքին և ժառանգությանը նվիրված Սևակյան մրցանակ, որը շնորհվելու է մշակույթի, արվեստի, գրականության և երաժշտության ասպարեզում արձանագրված ձեռքբերումների համար:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն Խելոք երեխա Մահացել է Լուսիկ Ագուլեցին Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը» Հ․ Շիրազ Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին Օրորոցի երգ Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան Լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհով «Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ» «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ Վարդ սիրեցի
website by Sargssyan