USD
EUR
RUB

Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի 4 երկրից

 
 

Հայտնի են C2C տարածաշրջանային կինոնախագծերի և հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի շուկայի մասնակիցները։ Այսօր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակի մամուլի ասուլիսում հայտարարեցին ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, GAIFF Pro ղեկավար Մելիք Կարապետյանը, Ոսկե Ծիրան կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը և GAIFF Pro համակարգող Սեդա Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am:

Ըստ այդմ, առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի 1֊ին կամ 2֊րդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող կինոռեժիսորների՝ Փոքր Կովկասի տարածարշրջանի 4 երկրից՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Իրանից։ Ծրագրի առքջին փուլում մենք ստացել ենք 33 կինոնախագծի և 10 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմի հայտ։ Միջազգային նախընտրական հանձնաժողովի կողմից ընտրվել է 3-ական նախագիծ յուրաքանչյուր երկրից, 1 հետարտադրական փուլում գտնվող ֆիլմ Իրանից, և 2-ական ֆիլմ մյուս երկրներից։

Հուլիսի 9 - 13-ի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել հրավիրյալ միջազգային մասնագետների հետ, ներկայացնել իրենց նախագծերը և անհրաժեշտ ֆինանսավորում և գործընկերներ գտնել ֆիլմերի հետագա արտադրության համար։

Ընտրված նախագծերն են՝

Ալիի բնությունը, Լևան Չեթին (Թուրքիա)
Քանի դեռ երկինքը թույլ է տալիս, Թամարա Ստեփանյան (Հայաստան)
Սոհրաբի մահը, Մասուդ Սոհեիլի (Իրան)
Վարորդը, Լուսինե Սարգսյան (Հայաստան)
H-easter-ics, Սոփիո Ճինճարաուլի (Վրաստան)
Հույսը, Օրհան Ինչե (Թուրքիա)
Ստվերը, Լիլիթ Մովսիսյան (Հայաստան)
Լուռ տունը, Ֆարնազ Ջուրաբչիան, Մոհամմադրեզա Ջուրաբչիան (Իրան)
Շուշիի պատմությունը, Բեհդադ Ավանդ Ամինի (Իրան)
Բուսակերական այգի հակամարտության գոտում, Բեսիկ Սոլոմանաշվիլի (Վրաստան)
Բարու ձայնը, Ֆրաթ Յաղզ Զաֆեր (Թուրքիա)

Ընտրված հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերն են՝

Սև ձիերի մահը, Ֆերիտ Քարահան (Թուրքիա)
Հարվածային երաժիշտը, Կոնստանտին (Կոտե) Կալանդաձե (Վրաստան)
Ես նույնպես այստեղ եմ, Կըվըլչըմ Աքայ (Թուրքիա)
Ճանապարհ, Վահան Սեթոյան, Ռուբեն Ղազարյան (Հայաստան)
Ստալինն այսօր, Քեթևան Նոզաձե (Վրաստան)
Թիմ 12, Սիլվա Խնկանոսյան (Հայաստան)
Գայլերի հետ վազող կանայք, Ամիր աթհար Սոհեիլի (Իրան)


Ասուլիսի բանախոսները ամփոփեցին նաև տեղական կինոռեժիսորների համար անցկացվող ՍինեՄիտք դասընթացների ծրագիրն ու ներկայացրեցին մասնակից կինոնախագծերի զարգացմանն ուղղված միջոցառումները։

Ընտրվել է 11 նախագիծ, որոնց հեղինակները ապրիլից մասնակցում են Քրիստինե Սարգսյանի ղեկավարած ՍինեՄիտք դասընթացներին՝ ձեռք բերելով գաղափարի մատուցման հմտություններ:

 

Լրահոս
Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի Կալկաթայի մարդասիրական ճեմարան «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ» Զարդերի վերածված Կիլիկիայի մանրանկարչությունը Լևոն Խեչոյան․ Սև գիրք, ծանր բզեզ Ժամանակի ոգով գրված գիրք՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ» Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. լուսանկար Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին «Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին «Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային մեծանուն երգիչ Պաատա Բուրչուլաձեին Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի» Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում Պաշտոնական ընդունելություն Մելբուռնում ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մուշեղ Իշխան․ Բանաստեղծություններ Վահագն Դավթյան․ Լույս առավոտի Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել թատրոնի և կինոյի հայտնի դերասան Սերգեյ Յուրսկիին Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով
Ամենաընթերցված
website by Sargssyan