USD
EUR
RUB

Արեւ Պետրոսյան. «Չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս»

 
 

  Հունիսի 14-19-ը ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությանբ 6 թանգարան եւ մեկ ցուցասրահ, որոնց տնօրենները ամերիկյան փոխանակման ծրագրի շրջանավարտներ են, հայկական արվեստի նմուշները նորովի և անսպասելի ձևերով ներկայացրին հանրությանը: Ամեն երեկո հարյուրավոր մարդիկ մասնակցեցին որեւէ թանգարանի համար պատրաստված բացառիկ բեմադրությունների և տեսաարվեստի միջոցով հայկական գլուխգործոցները նորովի ներկայացնող «Շնչող արվեստ» ծրագրին:

Ծրագրի ավարտն ազդարարվեց «Արև արթ» ցուցասրահում: Նկարները «կենդանացրին» ԳԱԿ Փոքր թատրոնի արտիստները` թատրոնի գեղարվեստական ղեկավար և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային առաջնորդ-այցելուների ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի մտահղացմամբ:

Aravot.am-ի հետ զրույցում «Արև արթ» ցուցասրահի հիմնադիր, նկարիչ Արեւ Պետրոսյանը նախագիծը որակեց ֆանտաստիկ եւ աննախադեպ: «Նման բան Հայաստանում չի եղել: Բոլոր թանգարաններում նկարը սկսում էր ապրել, ամեն թանգարանում նախագիծը տարբեր դրսեւորումներ է ունեցել, մեկը մյուսին չի կրկնել:

Անձամբ ես, ցնցված էի, չէի պատկերացնում, թե ինձ մոտ ինչպես է «կենդանանալու» ամեն ինչ: Իմ «Բացարձակ ազատություն» նկարն էինք վերցրել, որը շատ համահունչ էր վերջին ամիսների իրողություններին: Արծաթագույն ֆոնի վրա թռչուններ էին թռչում: Բեմադրությունն այնպես էր կառուցված, որ արծաթագույն երկնքից պոռթկում էին թռչունները, որոնք դերասաններ էին ու սկսում էին սավառնել երաժշտության ներքո, ամենավերջում հավաքվում էր նկարը: Ասես հեքիաթի աշխարհ ընկած լինեի: Լինելով նկարիչ, ես չէի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է շարժել նկարս իմ զգացողությամբ:

Շատ հետաքրքիր էր նաեւ այն առումով, որ 1,5 ժամվա ընթացքում 1000-ից ավելի այցելու ենք ունեցել մեր ցուցասրահում, իսկական տոն էր, տոնախմբություն, վերջին 6 օրը, ասես, մշակութային հեղափոխություն լիներ թանգարաններում, նման հերթեր երբեք թանգարաններում չեն եղել:

Բրավո Վահան Բադալյանին իր ստեղծարարության համար: Շատ կուզենայի այս ամենը հետագայում էլ շարունակություն ունենար: Աշխարհը սովոր է նման բաների, բայց Հայաստանում արվեստի հետ կապված նման շոու դեռ չէր եղել»,-ասաց Արեւ Պետրոսյանը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն Խելոք երեխա Մահացել է Լուսիկ Ագուլեցին Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը» Հ․ Շիրազ Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին Օրորոցի երգ Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան Լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհով «Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ» «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ Վարդ սիրեցի Մայր Աթոռը մեր ամենքիս տունն է և մենք չենք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր սրբությունների նկատմամբ Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով Սերժ Թանկյանն ու Տարոն Մալաքյանը՝ խումբը չմիավորելու պատճառների մասին Գառնուկ Արաքսի արտասուքը Մայրաքաղաքում կրթած հայ աղջիկ Պտուղներ Անձրև Գարուն Ձմեռ Նոր տարի Ձյուն Անմոռուկ
Ամենաընթերցված
website by Sargssyan