USD
EUR
RUB

Տոն Սուրբ թագմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի

 
 

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: «Թարգմանիչ» անպաճույճ ու պարզ բառով են մեծարվում հայ ազգի նվիրյալ զավակները՝ սուրբ Սահակ Պարթև հայրապետը եւ սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ իրենց ավագ եւ կրտսեր աշակերտներով:

Այս տարի այս ազգային-եկեղեցական մեծագույն օրը նշվում է հունիսի 21-ին: Հայոց մեծ դարձից՝ Քրիստոսի Ճշմարիտ Լույսով լուսավորվելուց հետո Աստված նոր դարձ պարգեւեց մեզ, նոր լուսավորություն շնորհեց մեր ազգին, որպեսզի պահպանենք մեր ինքությունը եւ մեծագույն հավատով փառաբանենք ամենքի Արարչին:

Ո՛չ ոք չի կարող ժխտել, որ մեր պատմության ամենանշանակալի իրադարձությունը հայերեն նշանագրերի ստեղծումն է կամ հայ գրերի գյուտը, գյուտը մեր ինքնության պահպանման բանալու, որով բացում կամ փակում ենք հայ ազգի հավերժության դուռը: Հայոց այբուբենի տառերը կոչվել են նաեւ զինվորներ:

Մաշտոցը, լինելով նախկին զինվորական, Կորյունի խոսքերով` «Իր սուրբ աջով, հայրաբար ծնեց հայոց նշանագրերը», ստեղծեց երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորներից բաղկացած մի ամբողջ զորք, որը դարեր ի վեր պահպանում է մեր հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից, որով մենք կրկին ու կրկին վերանվաճում ենք մեր վստահությունն ու հավատն առ Աստված, քանզի հայերեն գրերի գյուտից հետո էր, որ Աստծո Խոսքը իրապես դարձավ մերը, իսկ մենք վստահորեն դարձանք Նրանը` Քրիստոսինը:

Այս դարակազմիկ իրադարձությունից հետո սկիզբ դրվեց հայ թարգմանական եւ ինքնուրույն գրականությանը: Մեսրոպ Մաշտոցը դարձավ հայերենի առաջին ուսուցիչը, իսկ նրա ավագ եւ կրտսեր աշակերտները դարձան հայ ազգի օրինակելի պարծանքը: Այն ամենը, ինչ արել են նրանք, կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, եթե նորից ղեկավարի Աստծուց մեզ շնորհված երկնառաք զորքը` մեր այբուբենը, որը սոսկ այբուբեն չէ, այն մեր Աստծուն` Սուրբ Երրորդությանն ուղղված մի հիասքանչ օրհներգ է: Մեր լեզուն եւ գիրը միայն ի փառս Աստծո կիրարկելով է, որ կկարողանանք բացահայտել մեզ համար կյանքի ճիշտ իմաստը, ճշմարիտ կերպը եւ ճշմարտություն նպատակը: Պատահական ոչինչ չի լինում, եւ պատահական չէ նաեւ տառերի քանակը մեսրոպատառ այբուբենում. երեսունվեց տառ, որոնցով հյուսվում է մարդկային հոգին վերառաքող մի օրհներգ այն դեպքում, երբ մեկից երեսունվեց թվանշանների գումարում ստացվում է մի թիվ, որը խորհրդանշում է մարդկային հոգու եւ էության ստորացումը եւ անկումը:

Այսօր, այս խելահեղ ու խառնաշփոթ աշխարհում մեր գերխնդիրն է հայ լինելը եւ հայ մնալը, մենք չպետք է այլեւս նահանջենք, այլ պետք է վերանվաճենք մեր կորցրած մտահոգությունը մեր իսկ ինքնության հանդեպ: Մենք ունենք մեր պատմությունը, որը այսօր լոկ հիշողություն է, պատմագրություն, պարզապես անցյալ: Կերտողները մեր անցած գնացած պատմության` այսօր իրենք հմտորեն կերտված հուշարձաններ են` մեր հպարտության առարկաները: Մենք հպարտանում ենք մեր անցյալով. դրանով է սահմանափակվում մեր հարգանքի տուրքը նրանց հանդեպ, ում պարտական ենք թեկուզ սոսկ մեր գոյությամբ: Այսօր մենք առավել պատրաստակամ ենք հայ կոչվելու, քան թե լինելու հայ: Ինչու Տիգրան Մեծը ստեղծեց ծովից ծով Հայաստան, անշուշտ ոչ այն բանի համար, որ սահմանափակվենք միայն հայ կոչվելով, ինչու Տրդատ Մեծը հայ ազգին իբրև քրիստոնյա մկրտեց, անշուշտ ոչ այն բանի համար, որ 2001 թվականին մի քանի օր հանդիսավոր կերպով նշենք այդ իրադարձության 1700 ամյակը, ինչու Վարդան Մամիկոնյանը իր քաջերով նահատակվեց հայոց Ավարարյում, անշուշտ ոչ այն բանի համար, որ թութակի նման կրկնենք.«Մահ ոչ իմացեալ մահ է» եւ շարունակենք խեղդամահ լինել քաղքենիության եւ օտարամոլության ճահճում, ինչու Խորենացին գրեց Հայ ազգի ամբողջական պատմությունը, հաստատ ոչ այն բանի համար, որ այսօր մասնատվենք ամերիկաների եւ եւրոպաների միջեւ:

Եկեք չբավարարվենք միայն միայն հիշելով եւ ի պատիվ նրանց հուշակոթողներ կանգնեցնելով. նրանք ոչ միայն մեր պատմության խոշորագույն գործիչներն են, նրանք մեր ինքնության կերտողները, կրողները եւ անփոփոխ կերպով այն մեզ փոխանցողներն են, քանզի ինքնությունը չի կարող հնանալ եւ փոխարինվել մեկ ուրիշով: Հետեւաբար այդ անփոփոխելի եւ անփոխարինելի ժառանգությունը ստացողներս պետք է ապրենք ու շնչենք նրանց հավատամքով եւ առաջնորդվենք նրանց համոզմունքներով: Հավատարիմ մնալ սեփական ինքնությանը, նշանակում է պայքարել կեղծ արժեհամակարգի եւ շինծու չափանիշների դեմ, որոնք առերես ընդգծելով անհատի ինքնատիպությունը` դիմազրկում են այնուամենայնիվ որոշակի ընդհանրություններ ունեցող անհատներից բաղկացած ազգը: Մի առիթով Սուրբ Գրքում ասվում է.«Եւ հնարավոր չէ, որ Գիրը ջնջվի» (Հովհ. 10;35), խոսքը այստեղ իհարկե Սուրբ Գրքի մասին է, սակայն հասկանում ենք նաեւ, որ գրավոր խոսքը ոչ միայն ժամանակակից ունկնդիրների եւ ընթերցողների համար է, այլեւ դարերի եւ սերունդների: Լեզուն մտածողություն է, գիրը` այդ մտածողությունը ամրագրելու, զարգացնելու, վեհացնելու միջոց:

Այդ համոզմունքով սուրբ վարդապետ Մեսրոպ Մաշտոցը, աղոթքով  եւ անքուն գիշերներ անցկացնելով, տքնեց եւ աստվածային օգնականությամբ հեղինակեց հայոց գրերը: Նա գտավ այն, ինչ պետք էր հենց մեր ազգին, քանզի այդ ազգի մտածողության կրողն էր: Նա փնտրեց եւ ի վերջո գտավ իր փնտրածը, որովհետեւ փնտրեց ճիշտ տեղում` տիեզերքի Ճարտարապետի` Իմաստության մոտ: Մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա եւ սնվում են հավերժության ակունքներից, հետեւա բար պետք է պտղաբերենք` արժանի մնալով այդ արմատներին:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Օր` առանց սահմանի Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե Մի հուսահատվեք երբ ձեր ցանկությունները չեն կատարվում Սուրբ Աթանաս Մեծ Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում Չինաստանը կօգնի Սիրիային վերականգնել մշակութային ժառանգության օբյեկտները Ազգ փառապանծ Հայրենի հող Երկիր հայրենի ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսի «Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով «Շողակն» անսամբլ. Տիկ զարկեմ Տոնական համերգ «Զվարթնոցում» Մայրիկիս «Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները Աղքատ Ղազարոսի առակը (Ղուկ. 16:19-31) Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ Կորուստներդ խլող չկա Չալոն Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը Մեծամորում հայտնաբերվել է մ.թ. II-III դարերով թվագրվող տղամարդու թաղում Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են Մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը Գուրգեն Մահարի Գնացքն առաջ է սուրում Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5) Արծաթագործությունից մինչեւ Վանի հայկական նշխարները Հալեպի միջանդարյան միջնաբերդը մաքրվում է «Հանճարեղ ստեղծագործությունը չի կարող «ծերանալ» Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս «Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»
Ամենաընթերցված
website by Sargssyan