USD
EUR
RUB

Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» և աշխարհի արարումը

 
 

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Հունիսի 22-ին Երևանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բակում՝ Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի մոտ, տեղի է ունենալու համերգ- միջոցառում՝ «Քոչար. X Մուսան»։ Սա Kochar Sculptures Fest շարքի հերթական միջոցառումն է, երբ քոչարյան քանդակների մոտ, յուրաքանչյուրին համապատասխան հետաքրքիր ծրագրով փորձում են մեկ անգամ ևս հանրությանը իրազեկել այս կամ այն քանդակի ստեղծման պատմությունը, դրանցում թաքնված սիմվոլ - գաղտնիքները, քոչարյան ուղերձները։ Միջոցառման ծրագրում նախատեսված է համերգ՝ MHHOG ռոկ խմբի մասնակցությամբ, «Քոչարի Կիբերնետիկայի մուսան» տեսաֆիլմի ցուցադրություն՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ Միջոցառման կազմակերպիչն է Երվանդ Քոչարի թանգարանը Արվեստի զարգացման աջակցում ՀԿ-ն հետ համագործակցությամբ։

Թանգարանն արդեն նմանատիպ միջոցառումներ անցկացրել է «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան» քանդակների մոտ։

Panorama.am-ը Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարից հետաքրքրվեց, թե որն է նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակը, արդյո՞ք ամեն ինչ հայտնի չէ Քոչարի, նրա յուրահատուկ արվեստի մասին։

«Նախ՝ Երվանդ Քոչարի արվեստն անընդհատ հանրահռչակելու խնդիր ունենք։ Մենք ասում ենք, որ Հայաստանն ունի 21-րդ դարում ներկայանալու արվեստ այն դեպքում, երբ ուրիշ պետություններ, ազգեր խնդիր ունեն գտնելու 21-րդ դարին համահունչ իրենց արվեստագետին։ Հայաստանի դեպքում ունենք Քոչարի կարգի արվեստագետի, ով 21-րդ դարի արվեստ է մատուցել և հատկապես «Կիբեռնետիկայի մուսայի» տեսքով»,- ասաց Կ. Քոչարը։

Նա նշեց, որ այսօր իրենց թանգարան այցելուների, հատկապես հայաստանյան, մեծ մասին Քոչարը հայտնի է միայն որպես «Սասունցի Դավիթ» քանդակի հեղինակի, որպես քանդակագործ, սակայն այցելելով թանգարան՝ բացահայտում են Քոչար գրաֆիկի, նկարչի, նորարարի։

«Մենք ասում ենք, որ Քոչարը մեր ազգային զարթոնի ներկայացուցիչներից կարող է համարվել, կոնկրետ ստեղծագործություններ նշելով կարող ենք ապացուցել իր այդպիսին լինելը։ Մեր մոտեցումն է, որ Քոչարի անունը հայաստանյան բրենդ է, միգուցե դեռ ոչ լրիվ արժեվորված։ Ցանկացած այցելու իր համար դա բացահայտում է։ Մենք աշխարհին կարող ենք հանգիստ, հպարտորեն ներկայանալ այս ստեղագործողի ժառանգությամբ»,- ասաց Կ. Քոչարը։

«Կիբեռնետիկայի մուսան» քանդակը Քոչարը ստեղծել է 1972 թվականին։

«Ըստ Քոչարի, Աստված աշխարհի արարումը յոթ օրում չի ավարտել, այն այսօր շարունակվում է մարդկանց միջոցով, ձեռքերով։ Այդ մուսան դրա խորհրդանիշն է»,- քանդակի մասին ասաց Կարինե Քոչարը։

Լրահոս
Ի՞նչ տարբերություն… Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած Հին ուրվականները Գուլո Հասմիկ Պապյան. «Ուրախ եմ վերադառնալ Մոնտե Կառլոյի օպերային թատրոն» «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ Սուրբ Մեսրոպ Մենավոր ծառ Աղուեսական Վանիչկա Տխուր երեխա Ձյուն Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն Խելոք երեխա Մահացել է Լուսիկ Ագուլեցին Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը» Հ․ Շիրազ Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին Օրորոցի երգ Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան Լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհով «Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ» «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ Վարդ սիրեցի
website by Sargssyan