USD
EUR
RUB

Ինչո՞ւ է Կորյուն աբեղան ազատվել վանահոր պարտականություններից. պարզաբանում

 
 

Տեղեկացրել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Ուշագրավ է, որ Կորյուն աբեղան կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության առաջնորդն էր:

Արդյո՞ք այս ազատումը առնչվում է կաթողիկոսի հրաժարականի պահանջը հնչեցնելու հետ, պարզաբանեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

- Տեր Վահրամ, Կորյուն աբեղան ինչո՞ւ է ազատվել վանահոր պարտականություններից:

- Տվյալ իրավիճակում նա իր պարտականությունները չի կատարում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է իրեն փոխարինի մեկ այլ անձով, ով կշարունակի հոգատարել Գայանե վանքին եւ կատարել վանահոր պարտականությունները: Ձեզ հայտնի է, որ Կորյուն աբեղան այս պահին ներգրավված է նախաձեռնության մեջ եւ այդ նախաձեռնության թելադրություններով է զբաղված:

- Սա կապ ունի՞ այդ նախաձեռնության բուն պահանջի հետ:

- Փաստ է, որ Կորյուն աբեղան իր պարտականությունները չի կատարում եւ նաեւ նախաձեռնության մեջ իր ընդգրկվելով՝ նա որոշակի խնդիրներ է առաջացնում մեր եկեղեցական կյանքում: Այդ հարցերով պետք է զբաղվի այլեւս կարգապահական հանձնախումբը եւ այսօր էլ տեսաք, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությունը հրապարակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի կողմից, որով Կորյուն աբեղան ազատվեց վանահոր պարտականություններից: Նա կշարունակի մնալ մայրավանքում, որովհետեւ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածնի միաբան է:

Սակայն կարգապահական հանձնախումբը եւս իր հերթին պետք է քննության առնի Կորյուն աբեղայի հետ կապված խնդիրները: Ինչպիսին կլինի եզրակացությունը, եզրահանգումը մենք կարող ենք այդ մասին խոսել, երբ որ կարգապահական հանձնախումբը հանդես գա եզրակացությամբ: Դա գործընթաց է, որը չեմ կարող ասել, թե որքան կտեւի, այդ ամենը հրապարակային է: Վերջում մենք կհրապարակենք կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, եւ այլեւս խնդիրը կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

- Եթե Կորյուն աբեղան եկեղեցու հետ չառնչվող մեկ այլ հարցի նախաձեռնության մեջ լիներ, էլի նույն գործընթա՞ցն էր տեղի ունենալու:

- Կարգապահական հանձնախումբ ներկայացվում են բոլոր այն պարագաները, երբ մենք եկեղեցականի հետ առնչված խնդիրներ ենք նկատում եւ ոչ միայն մենք, անգամ, եթե «Հայկական ժամանակ»-ը խնդիրներ է ներկայացնում փաստերով՝ եկեղեցականների վերաբերյալ, դա եւս հիմք է հանդիսանում: Վերջերս էլ այդպիսի փաստեր եղան մեկ այլ եկեղեցականի պահանջում, եւ խնդիրը քննվում է կարգապահական հանձնաժողովի կողմից:

Անձը եւս հրավիրվում է կարգապահական հանձնաժողովի կողմից, եթե անհրաժեշտություն կա վկայությունների, փաստերի, եթե անհրաժեշտություն կա, այլ փորձագիտական վերլուծությունների համապատասխան մասնագետներն էլ են հրավիրվում կարգապահական հանձնախմբի նիստերին:

Այսինքն, բոլոր կողմերին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց դիտարկումները, բարձրաձայնել իրենց խնդիրները եւ այդ ամենը քննարկելուց եւ վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը կայացնում է իր որոշումը եւ իբրեւ եզրակացություն ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այդ ներկայացված եզրակացությունը կարող է գործադրել, սակայն նաեւ Վեհափառ Հայրապետի իրավունքն է, որպեսզի այդ եզրակացությունը կամ որոշումը կյանքի չկոչվի, սա էլ Վեհափառ Հայրապետի իրավունքն է եւ իրավասությունն է:

Նման պարագաներ եւս եղել են: Եղել են դեպքեր, երբ որ եկեղեցականները իրենց թույլ տված ինչ-ինչ զանցանքների համար ներկայացվել են կարգալուծության, սակայն Վեհափառ Հայրապետը ինքը ցանկություն է արտահայտել եւս մեկ հնարավորություն ընձեռել, որպեսզի մարդը սթափվի, զղջա, վերանայի իր ընթացքը եւ շարունակի սպասավորությունը:

Նույնն էլ այս դեպքում պետք է սպասենք, կարգապահական հանձնախումբը պետք է կատարի իր աշխատանքը եւ այնուհետեւ համապատասխան եզրակացությունները ներկայացվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ եկեղեցուն:

Ամեն խնդիր, որն առնչվում է եկեղեցականի կերպարի հետ, դրվում է քննության կարգապահական հանձնաժողովում, եթե դրա համար կան հիմքերը, փաստերը, վկայությունները, որոնք պատճառ են դառնում, որպեսզի մարդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կամ իր թեմակալ առաջնորդի կողմից բերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ համապատասխան քննության ուղարկվի կարգապահական հանձնաժողով:

- Փաստորեն, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նա աշխատանքի չի գնացել եւ վանահորը ոչ վայել ձեւո՞վ է պահել իրեն:

- Անձը նախաձեռնություն է ղեկավարում եւ իրեն վստահող անձանց առաջնորդում է հակականոնական ճանապարհներով, այդ ամենը կարգապահական հանձնախմբի քննության տիրույթում է, որովհետեւ այդ ճանապարհին անձը իրեն, իբրեւ եկեղեցական թույլ է տալիս բազում սխալներ, վրիպումներ, որոնք ենթակա են քննության կարգապահական հանձնաժողովի կողմից, անտեսելով նաեւ իրեն այդ ընթացքում ուղղված հորդորները թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, թե՛ Եպիսկոպոսաց դասի, թե՛ առանձին եպիսկոպոսների եւ թե՛ առանձին իր հոգեւոր եղբայրների, որոնց հետ ինքը ե՛ւ ուսանել է, ե՛ւ ծառայել է, ե՛ւ շարունակում է ծառայել: Այս ամենը չի կարող անտեսվել անձի կողմից: Նրա պահվածքն անթույլատրելի է և դատապարտելի։ Մարդը պետք է պատասխանատու լինի իր արարքների համար։

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Ես եմ 21-րդ դարի լավագույն կինոկատակերգությունները Երեք սերունդ և երեք նոր գիրք. ընթերցողի սեղանին են դրվել մանկապատանեկան նոր գործեր Գրիգոր Ղափանցյանի թանգարանը շենքային պայման չունի Երաժիշտները կրոնական պատկերագրության մեջ Հասմիկ Պապյան․ Աշնանային երգեր Հայ և հայություն «Հարսանիք թիկունքում». երևանյան երեք հյուրախաղերի բոլոր տոմսերը սպառված են Մի լուսանկարի պատմություն Գարուն Բադիկ Կատու Աշուն Խելոք երեխա Մահացել է Լուսիկ Ագուլեցին Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը» Հ․ Շիրազ Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին Օրորոցի երգ Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան Լուսավոր և արթուն հոգևոր ներաշխարհով «Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ» «Սիրելի պաշոնյաներ, իսկ հա’յ, պա’րզ հավատացյալի իրավունքն ո̕վ պետք է պաշտպանի» Արիստակես քահանա Հովհաննիսյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Բորիս Գևորգյանը Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը ՊՈԱԿ-ի պարզաբանումը Ս․Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ Վարդ սիրեցի Մայր Աթոռը մեր ամենքիս տունն է և մենք չենք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր սրբությունների նկատմամբ Հասմիկ Պապյանն Արցախում հանդես կգա մենահամերգով Սերժ Թանկյանն ու Տարոն Մալաքյանը՝ խումբը չմիավորելու պատճառների մասին Գառնուկ Արաքսի արտասուքը Մայրաքաղաքում կրթած հայ աղջիկ Պտուղներ Անձրև Գարուն Ձմեռ Նոր տարի Ձյուն Անմոռուկ
Ամենաընթերցված
website by Sargssyan