Գաֆէսճեան կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ անցկացված «Երաժշտական զբոսանքներ»-ը

Գաֆէսճեան կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ անցկացված «Երաժշտական զբոսանքներ»-ը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Beeline-ի հովանավորությամբ 2017 թվականի ապրիլից իրականացվող «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը՝ նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների և 12-16 տարեկան պատանիների համար:

Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ շուրջ 600 երեխաներ և պատանիներ մասնակցել են «երաժշտական զբոսանքներին» և ծրագրի հեղինակ, երաժշտագետ Մարինե Կարոյանի հետ ինտերակտիվ հանդիպումների ընթացքում ծանոթացել երաժշտական տարբեր հետաքրքրաշարժ թեմաների՝ նախապատմական շրջան, Հին Հունաստան և Հռոմ, Միջին դարեր, Վերածնունդ, Ռոմանտիզմի ժամանակաշրջան, ինչպես նաև հայտնի դասական կոմպոզիտորների:

«Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն էր դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն և սեր ձևավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների և պատանեկան լսարանի հետ: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը:

«Երաժշտական զբոսանքները Գաֆէսճեան կենտրոնում տեղի են ունենում արդեն տևական ժամանակ, և կարծում եմ, շատ սիրվել են երեխաների կողմից։ Սա մի նոր և յուրահատուկ մոտեցում է երաժշտական կրթության ոլորտում, իսկ մենք միշտ կողմնակից ենք կրթական նոր մեթոդների ու լուծումների ներդրմանը։ Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ և վառ հետք կթողնի իր մասնակիցների կրթության և կյանքի մեջ», – նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում