Այսպես

Այսպես

Տանում են-բերում, բերում են տանում,
գարնան բերածը ամառն է տանում,
ամռան բերածը աշունն է տանում,
աշնան բերածը ձմեռն է տանում,
տանում են-բերում, բերում են-տանում…
Եվ այդ ամենը նույն պարտեզի մեջ
նույն ծառերի հետ, նույն այգեպանի–
և տանողն է ահեղ հոխորտում
և բերողն է հոխորտում անխիղճ…
Տանում են-բերում, բերում են-տանում…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում