Թովմա քհն․ Անդրեասյանի ստեղծագործությունները արարչագործություններ են. «Մայկոպյան օրագրի» շնորհանդեսը

Թովմա քհն․ Անդրեասյանի ստեղծագործությունները արարչագործություններ են. «Մայկոպյան օրագրի» շնորհանդեսը

«Մայկոպյան օրագիր»-ը գրելու համար ինձ ոգեշնչել է ամեն ինչ ՝ կենցաղավարությունից մինչև հոգևոր ապրումներ»,-ասում է բանաստեղծ Թովմա քահանա (Վահան) Անդրեասյանը։

Այսօր՝ հունիսի 26-ին, «Հայաստանի գրողների միություն»-ում տեղի ունեցավ բանաստեղծ, ռեժիսոր, երգահան, հոգևորական Թովմա քահանա Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր» գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված բանաստեղծությունները հեղինակը գրել է Մայկոպի և Պրոլետարսկու եկեղեցիներում իր քահանայական ծառայության տարիներին։

«Մայկոպյան օրագիրը» «XXI դար․ հայ պոեզիա» շարքի հերթական գիրքն է և ինչպես շարքի մյուս գրքերը, սա ևս տպագրվել է ՀԳՄ «Գրական հիմնադրամի» աջակցությամբ։

Շնորհանդեսին ներկա էին ՀԳՄ անդամներ, բանաստեղծներ, գրաքննադատներ։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Թովմա քհն․ Անդրեասյանը այնպիսի բանաստեղծ է, ով ոչ միայն գրում է, այլև ապրում ամեն տողում․ «Ինձ հարազատ է Անդրեասյանի ոճը և նրա գործերը սրտի հետ խոսող գործեր են»։

Բանաստեղծ Արևշատ Ավագյանի մեկնաբանությամբ՝ Թովմա քհն․ Անդրեասյանի ստեղծագործությունները արարչագործություններ են և նա պետք է շարունակի զարգացնել ժամանակակից հայ պոեզիան։

Միլենա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում