Մայր

Մայր

Սանդերքի վրա մշուշ է գզում մայրս մեռած։
Նա որ մեր տունն էր հսկում թխսի զգոն բնազդով,
Հիմա աշխարհի գմբեթն է բացում
Արևի դիմաց։
Ի՞նչ անեմ, լացե՞մ փեշերից կառչած,
Թե” ձեռքդ օրհնեմ համայնին շոյող։

Օվկիանոսները քեզ «մա՜յրե են ասում,
Քեզ «մայրե են կոչում անհունները լուրթ,
Ինձ արնակից են արշալույսները,
Լուսնով թրատված մութը գիշերվա։
Ի՞նչ անեմ, գնա՞մ հեռուները բաց,
Թե՞ նստած մնամ շեմին մեր տան։

Եվ ուր էլ գնամ, դու ինձ ճամփող,
Եվ ուր էլ հասնեմ դու՝ դիմավորող։
Լաչակդ ճախրող աղավնի է մի
Հայացքս վերև ձգելու համար։
Ի՞նչ անեմ, ասեմ, որ ողջն եմ գրկում,
Ինչպես քո ոտքը մանուկ ժամանակ։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում