Մի սրբիր հոգիդ կակաչով

Մի սրբիր հոգիդ կակաչով

Մի սրբիր հոգիդ կակաչով,
Նույնն է, թե կրակն հանգցնես կրակով։

Քո ներսում սևը չի լինում լոկ սև,
Եվ կարմիրը կարմիր, ձուլված են խառնաձև։

Խաչաձևվում են հյուսիս ու հարավ,
Օրհնանք ու հիշոց, գինի ու ծարավ։

Նրան ասում եմ մի սրբիր հոգիդ կակաչով,
Նույնն է, թե կրակն հանգցնես կայծակով։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում