Ինչ կլինի, թե Տերն հանկարծ ուշքի գա

Ինչ կլինի, թե Տերն հանկարծ ուշքի գա

Խոզապահի լայն գոգնոցով, տիեզե՛րք,
Բտում ես մեզ երազներով սիրազեղ։

Ով չի ուզում մասնակցել քո այդ խաղին
Առասպել ես հյուսում նրա կմախքին։

Գիշերը գիժ ու ցերեկը վառ ցնորք,
Պտտվում են դերվիշի պես անողոք։

Հուր է սերը մութ լինի թե լուսաբաց,
Նա թխում է հավիտյանի համար հաց։

Եվ խժռում է ամենակուլ հափրանքով
Իրեն արդեն տեր հորջորջած ամեն ով։

Ինչ կլինի, թե Տերն հանկարծ ուշքի գա,
Կծիծաղի՞, թե սեղանը շուռ կտա։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում