USD
EUR
RUB

«Անասնաֆերմա»․ ապստամբություն՝ Գյումրիից

 

 Գյումրու պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հունիսի 26-ին տեղի ունեցավ բրիտանացի հայտնի գրող, հրապարակախոս Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» քաղաքական սատիրայի առաջնախաղը։ Նշենք, որ այլաբանական վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1945 թվականին․ հերոսներն կենդանիներն են, որոնք պայքարում են իրենց տիրոջ՝ Ջոնզընի դեմ, ապստամբություն են անում՝ նրան դուրս շպրտելով ֆերմայից։

Մարդուն հայտարարելով թշնամի՝ անասունները ստեղծում են իրենց անկախ հանրապետությունը՝ «Անասունների հանրապետությունը», գրում պատվիրաններ, համաձայն որոնց՝ ով քայլում է երկու ոտքի վրա, թշնամի է, ով քայլում է չորս ոտքի վրա, բարեկամ է, կենդանին երբեք առևտուր չպիտի անի, կենդանին երբեք այլ կենդանու չպիտի սպանի, բոլոր կենդանիները հավասար են։ Սակայն կաճ ժամանակ անց սկսվում է նույն դժոխային կյանքը, քանի որ ապստամբությունն իրականացրած խոզերից մեկը՝ Նապոլեոնը, թելադրում է իր կամքը, ստրկացնում է մյուս կենդանիներին, սկսում է վայելքներ նրանց տքնաջան աշխատանքի հաշվին։ Ավելին, փոխելով պատվիրանները օգուտ իրեն ու խոզերի՝ մահապատժի է ենթարկում անհնազանդներին։ Ու այսպիսով Նապոլեոն խոզը ոչնչով այլևս չի տարբերվում թշնամի հայտարարված մարդուց։

Քաղաքական այս սատիրան արդիական է․ Հայաստանում ստեղծված իրավիճակին համահունչ։

Ներկայացման մեջ բացառապես ընդգրկված էին երիտասարդներ, մեծամասամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ։ Նրանք թատրոնի գխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ուսանողներն են։

Բեմադրությունը և նկարչական ձևավորումը՝ Արտուշ Միքայելյանին է, նա ևս ուսանող է։ Երիտասարդը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին է մտահղացել բեմադրել այս վիպակը։ Մեր զրուցակիցն ասում է, որ 16 դերակատարներից 11-ը իր կուրսեցիներն են։ Կան նաև 1-ին, 2-րդ կուրսի ուսանողներ։

«Ես ստիպված եմ եղել պիեսում շատ կրճատումներ անել։ Ի սկզբանե հրաժարվել եմ ագռավ Մովսեսի կերպարից, իհարկե, շատ դժվարությամբ հրաժարվեցի, բայց, քանի որ մեր կուրսը 11 մարդ է, ես պետք է պիեսը հենց 11 անձի համար դարձնեի կոպիտ ասած, դրա համար ինչ-որ կերպարներ կրճատեցի»։

Մեր հարցին՝ Հայաստանի քաղաքական գործիչները, եթե նայեն այս ներկայացումը, իրենք իրենց կգտնե՞ն այնտեղ, բեմադրիչն ասաց․

«Միանշանակ, երբ մենք սկսեցինք բեմականացման աշխատանքները, երկրում ամեն ինչ հանգիստ էր ու ընդհանրապես պատկերացում չունեինք, որ մեր երկրում կարող է դրական փոփոխություն լինի։ Ու այս պիեսով մենք ուզում էինք ցույց տալ մեր երկրի գաղջ մթնոլորտը։ Մեր ներկայացման առաջնախաղը եղել է թատերական ինստիտուտում։ Մենք պլանավորել էինք, որ առաջնախաղը պետք է լինի մայիսի 10- 20 ընկած ժամանակահատվածում ու պատկերացրեք մեր երկրում տեղի է ունենում հեղափոխություն մայիսի 8-ին։ Ու այս ամենը մեզ ոգևորում է, որ մենք շատ ճիշտ ժամանակին, շատ ճիշտ տեղում ենք հայտնվում, մեր խոսքը ինչքան էլ որ արդի է, տասնապատկվում է արդիականությունը։ Ու հեղափոխությունից հետո մեր մոտ միտք առաջացավ ֆինալը փոխել, քանի որ հին ֆինալով ցույց էինք տալիս մեր երկրում ստեղծված անճար վիճակը, իսկ հիմա տեսնում ենք լույս, շղթաներից ազատում, տեսնում ենք ռեժիմի տապալում», ասում է մեր զրուցակիցը։

Նշենք, որ 81 տեղանոց դահլիճում նստելու տեղ չկար ու հետաքրքիրն այն էր , որ տոմս չճարած հանդիսատեսը դահլիճ մտնում էր իր աթոռով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan