Վերջին 50 տարվա լավագույն գիրքը

Վերջին 50 տարվա լավագույն գիրքը

«Ոսկե Բուքեր»-ի ժյուրին հայտարարել է գրական մրցանակի դափնեկրին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Մրցանակը շնորհել են կանադացի գրող Մայքլ Օնթաջին «Անգլիացի պացիենտը» վեպի համար: Լենտա.ռու-ն գրում է, որ վեպը ճանաչել են վերջին 50 տարվա լավագույն գեղարվեստական ստեղծագործություն:

Կարճ ցուցակում, ընդհանուր առմամբ, 5 գիրք է եղել:

Բուքերի ոսկուն հավակնել են նախկին տարիների մրցանակակիրներ՝ Պենելոպա Լայվլին՝ «Լուսնային վագրը՚, Ջորջ Սոնդերսը՝ «Լինքոլնը բարդոյում», Հիլարի Մենթելը՝ «Գայլային սրահ» և Վիդիադհար Սուրաջպրասադը՝ «Կախված վիճակում»: Լավագույն հեղինակին որոշել են ժողովրդական քվեարկությամբ:

Բուքերյան մրցանակը հիմնվել է 1968 թվականին: 2014 թվականից մրցանակին կարող է հավակնել ցանկացած անգլալեզու գրող, որի գրքերը տպագրվել են Մեծ Բրիտանիայում: Նախկինում մրցանակը կարող էին ստանալ միայն բրիտանացի հեղինակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում