Սուսաննա Հարությունյան. «Մեր երկրներից շատերը համագործակցում են Արեւմուտքի հետ, բայց ոչ միմյանց հետ»

Սուսաննա Հարությունյան. «Մեր երկրներից շատերը համագործակցում են Արեւմուտքի հետ, բայց ոչ միմյանց հետ»

ՀԲԸՄ գրասենյակում հուլիսի 9-ին տրվեց Gaiff Pro ծրագրի մեկնարկը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ հետխորհրդային բոլոր երկրների կինոոլորտներում կարող են լինել նույն խնդիրները: «Այնպես է պատահել, որ մեր երկրներից շատերը համագործակցում են Արեւմուտքի հետ, բայց ոչ միմյանց հետ… Ռուսական կինոն, եթե Հայաստանում հայտնի է, ապա ղազախականի մասին նույնը չենք կարող ասել»,-նշեց տիկին Հարությունյանը:

Նա հավելեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրները բաժանվել են, եւ յուրաքանչյուրն ապրել է իր կյանքով, ու հիմա այդ բացը լրացնելու համար Gaiff Pro ծրագիրն իր առաջ նպատակ է դրել վերականգնել մշակութային կապերը, գծել ուղիներ` կինոյի զարգացման ընդհանուր հեռանկարների եւ համագործակցության համար:

Սուսաննա Հարությունյանն ափսոսանք հայտնեց, որ ԱՊՀ երկրներում ստեղծված շատ ֆիլմեր չեն հասնում հայ կինոհանդիսատեսին, ինչպես հայկականը հաճախ նրանց չի հասնում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում