USD
EUR
RUB

Համահայկական երիտասարդական հավաքն ամփոփվեց ուխտի պատարագով

 
 

Հուլիսի 8-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որով ամփոփվեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հնգօրյա հավաքը։ Պատարագիչն էր Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Սրբազան արարողությանը ներկա հավաքի շուրջ չորս հարյուր մասնակիցները և այս առիթով տարբեր թեմերից ժամանած երիտասարդները զանգակատան առջև ողջունեցին Վեհափառ Հայրապետին, ով զանգերի ավետաբեր ղողանջների ներքո եկեղեցականների թափորով առաջնորդվեց տաճար, ուր նաև իր խոնարհումը բերեց գավթում ամփոփված մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներին։

Ուխտի պատարագի ընթացքում պատարագիչ Հովնան Սրբազանն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին և այդ խորհրդով յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի պայծառակերպման անհրաժեշտությանը։ «Մեր Թաբոր լեռը Հայաստանն է, որովհետև այս սուրբ հողցի վրա իջավ ՄԻածին Որդին։ Ամեն անգամ, երբ ոտք ենք դնում Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին, նորոգում ենք մեր կյանքն Աստծուն ընծայելու ուխտը՝ մեր հոգու մեջ կրելու պատկերը Սուրբ Էջմիածնի, հավատքի տեսիլքը մեր նախնյաց, մեր ներկան իմաստավորելու հոգևոր ու բարոյական արժեքներով և գալիք սերունդների կյանքը լուսավորելու եկեղեցանվեր ու ազգայնասեր գաղափարախոսությամբ։ Դրա համար է, որ երկրորդում ենք առաքյալի խոսքը՝ ասելով՝ Տեր բարվոք է, որ այսօր այստեղ ենք», - մասնավորապես նշեց Սրբազանը։

Հովնան արքեպիսկոպոսը նաև խոսեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս օրերին Հայաստանում անցկացվող համահայկական երիտասարդական հավաքի ընթացքի մասին։ Սրբազանն ընդգծեց, որ անցնող օրերին երիտասարդներն իրենց զրույցների, խորհրդածությունների և ընդհանրական աղոթքի շնորհիվ լցվեցին Հայրենիքի և Սուրբ Էջմիածնի խորհրդով և հիրավի պայծառակերպված վերադառնալու են իրենց երկրներ՝ իրենց հետ տանելոեվ Նորին Սրբության հայրական սերն ու օրհնությունը և ամենակարևորը՝ Հայրենիքով, Սուրբ Էջմիածնով ապրելու խորհուրդը։

Քարոզի ավարտին երիտասարդներն ընթերցեցին իրենց ուխտագիրը․ «Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Եվ այժմ, ուխտագնացության մասնակիցներս, Սուրբ Էջմիածնի մշտանորոգ օրհնության ներքո և ներկայությամբ Մայր Աթոռիս ազգընտիր գահակալի, հոգևոր դասի և համայն հավատացելոց՝ ուխտում ենք լինել Աստծո պատուիրաններին հետևող և մեր կենդանի հավատքը բարի գործերով փաստող ճշմարիտ քրիստոնյաներ։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Հավատքի ճշմարիտ գիտակցությամբ ուխտում ենք հավատարիմ մնալ մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ դավանությանը, զորավիգ լինել հայոց պետականության հզորացմանը, նախանձախնդիր՝ ազգային ինքնության և մեր նախնյաց կտակած մնայուն արժեքներին։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին՝ աղոթքով պայծառակերպված, երիտասարդական ավյունով առլեցուն, բարձր գիտակցությամբ, միասնականության ոգով՝ մեկ անգամ ևս հավաստելու մեր անսահման սերը դեպի սրբազան Երկիրն Հայրենի և Սուրբ Եկեղեցին։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Մեր սերն ու հավատարմությունն են հայտնում Վեհափառ Հայրապետին և խոստանում առավել նվիրումով մեր նախանձախնդիր ծառայությունը բերել ի խնդիր Եկեղեցու և Հայրենիքի պայծառության և շինության։

Ուխտի ենք եկել Մայր Հայաստան, Սուրբ Էջմիածին: Սուրբ Էջմիածինը ծննդավայրն է մեր սրտի և հոգու, հանդիպման վայրը՝ Աստծո և մարդկանց։ Որպես հարազատ զավակներն այս Սուրբ Եկեղեցու, աղոթում ենք, որ Աստված անսասան, ծաղկուն և բարգավաճ պահի սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ զորացնելով մեզ հավատքի, սիրո և եղբայրսիրության մեջ, որպեսզի դառնանք հայրենասիրության և նվիրումի անսպառ աղբյուր։ Ամեն»։

Սուրբ պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց երիտասարդներին՝ հորդորելով, որպեսզի իրենց շուրթերից մշտապես հնչի պայծառակերպության սրբազան խորհրդով լուսավորված աղոթքը: Նորին Սրբությունը կոչ արեց հայորդիներին Տերունապատվեր շնորհների ներքո միշտ լինել Աստծո սեփական ժողովուրդ և աստվածահաճո գործերով պայծառացնել, շենացնել ու հզոր դարձնել Հայրենիքը, լուսավոր՝ Հայոց Սուրբ Եկեղեցին:

Սուրբ պատարագի ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակում երիտասարդները մասնակցեցին Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Ավետիք Իսահակյան․ Երջանկության իմաստը Վահագն Դավթյան՝ Համո Սահյանին Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են «Մշակույթի նախարարության հայտարարությունն ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է». «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերություն Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Լուիզ Մանուկյան Սիմոնի վախճանման առիթով Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին» «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում «Եվ երբ պրոֆեսիոնալ երաժիշտ դարձա, կոնսերվատորիա ավարտեցի, նոր հասկացա, թե Կոմիտաս կատարելն ինչ բան է» Մեջբերումներ Թումանյանի մասին Հովհաննես Թումանյան․ Ուրախ գիշեր Ազգ-բանաստեղծ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ
website by Sargssyan