Տեղի է ունենցել «Քարերի պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսի բացումը

Տեղի է ունենցել «Քարերի պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսի բացումը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունենցել «Քարերի պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսի բացումը: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ և համատեղ ջանքերով, այցելուների համար բաց է լինելու մինչև օգոստոսի 26-ը: Ցուցադրված նմուշներում յուրահատուկ սիրով և խնամքով ներկայացված են հնագույն Անի քաղաքի և շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։

Բացման խոսքով հանդես է եկել Թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, որը ողջունելով ներկաներին և հյուրերին նշել է, որ Անիի ճարտարապետության, վաղ միջնադարի ժողովրդի պատկերացումների, գեղարվեստական մտածողության հիման վրա ստեղծվել են ճարտարապետական բացառիկ նմուշներ: Սկսած քաղաքաշինական սկզբունքներից` տեսնում ենք, որ ազգային ավանդույթների օգտագործմամբ, բացառիկ նորարական մոտեցումներով կառուցվել են ազդեցիկ շինություններ, որոնցից մեկն էլ Անիի Մայր տաճարն է:

«Ավստրիացի գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկին իր աշխատություններից մեկում գրել է. հայ ժողովուրդը ցույց տվեց ոգու այնպիսի ուժ, որ արևմուտքից և արևելքից Անի ներխուժած ազդեցությունները էական նշանակություն չունեցան և հայկական ճարտարապետությունը պահպանեց իր էությանը բնորոշ պայծառ միասնականությունը»,- իր խոսքն ամփոփել է թանգարանի տնօրենը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսն իր հերթին շնորհավորելով ցուցահանդեսի բացման առթիվ, նշել է, որ ցուցահանդեսի բացումը իրենից ներկայացնում է Հայաստան-Թուրքիա երկխոսության լավագույն դրսևորումը: Մշակույթը համամարդկային արժեք է, որը խթանում է ժողովուրդների միջև երկխոսությունն ու բարեկամությունը:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում