Ուկրաինան շարունակում է արգելել ռուսական գրականությունը

Ուկրաինան շարունակում է արգելել ռուսական գրականությունը

Կիևը պատրաստվում է նոր պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից ինտելեկտուալ ապրանքների նկատմամբ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Ուկրաինայի պետական հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ հնարավոր է արգելանքի տակ հայտնվեն 12 հրատարակիչներ և վեբ-կայքեր։ Գերատեսչության կարծիքով, դրանք «հակաուկրաինական գրականություն» են թողարկում։

Հանձնաժողովը դեռևս ամբողջական ցուցակ չի հրապարակել։ Պարզվում է, որ վնասակար է, օրինակ, Զախար Պրիլեպինի, Էդուարդ Լիմոնովի և Ալեքսանդր Դուգինի գրքերը։ Ցուցակն արդեն ուղարկվել է անվտանգության մարմիններ։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում