Մայր Աթոռը մեր ամենքիս տունն է և մենք չենք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր սրբությունների նկատմամբ

Մայր Աթոռը մեր ամենքիս տունն է և մենք չենք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր սրբությունների նկատմամբ

Սիրելիներ այսօր 13.07.2018թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ, սովորական բառերով դժվար է բնորոշել, մի զազրելի, ապաշնորհ ու սրբապիղծ երևույթ: Մի խումբ մարդիկ՝ ՙՆոր Հայաստան Նոր Հայրապետ՚ նախաձեռնության անդամներ, Առաքելական հաջորդականություն ունեցող եպիսկոպոսների կողմից՝ ԲԱՆԱԴՐՎԱԾՆԵՐ, (որպեսզի ապաշխարհեն և դարձի գան բռնած ճանապարհից) անհարգի և աննորմալ կերպով, լկտի պահվածքով, իրենց իրական դեմքը ցույց տալով, բարձրախոսներով, թիկունքով կանգնած Մայր Տաճարին, ապաշնորհ կերպով աղաղակում և Մայր Աթոռի ամբողջ միաբանությանն էին փնովում: Կարծում եմ և համոզված եմ, որ գիտակից մարդը հասկանում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՍՐԲԱՏԵՂԻ է ամենքիս համար (Ի մէջ Տաճարիս առաջի Աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանածս եւ սուրբ սեղանոյս խոնարեալ երկիւղիւ երկիր պագանեմ), իսկ որոշ մարդիկ իրենց հարիր չարամտությամբ պղծում են մեր ամենքիս Սրբատեղին՝ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ:

Ձեռքներդ հեռու պահեք Մեր Սրբատեղիից:

Մարդիկ եկեղեցի են գալիս աղոթելու և ոչ թե ցույց անելու և անարգելու: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է մեզ հետ միասին պաշտպանեն ու պահպանեն քրիստոնյաներիս ԱՂՈԹԵԼՈՒ իրավունքը և մեկը չպետք է հանդգնի խանգարել այդ աղոթքը, անկախ տեղից. կլինի դա տաճարում, խաչքարի առջև, թե տանը: Մայր Աթոռը մեր ամենքիս տունն է և մենք չենք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր սրբությունների նկատմամբ:

Դավիթ սարկավագ Մովսեսյան
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում