Ձմեռ

Ձմեռ

Չըգիտեմ` ինչո՞ւ ձըմեռվա օրը
Հիշում եմ ես միշտ իմ հայ-եղբորը,
Ասում եմ` արդյոք չունի՞ նա կարիք,
Հաց, միս, եղ ու փայտ ունի՞ նա հերիք,
Ունի՞ տաք հալավ, ունի՞ նա մուշտակ,
Ամո՞ւր է տունը, կըտուրը չէ՞ ծակ…
Ու այնպես ես միշտ ձըմեռվա օրը
Միտս բերում եմ իմ հայ-եղբորը:

Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում