Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը»

Անգլիայում հնագետները հայտնաբերել են «աստծու ձեռքը»

Անգլիայի հյուսիսում հնագետները գտել են առեղծվածային բրոնզե ձեռք։ Գազետա.ռու կայքը, հղում անելով FoxNews-ին, գրում է, որ բրոնզե ձեռքը, որը չափսերով հիշեցնում է երեխայի, հանել են հին հռոմեական Վինդոլանդ ամրոցի պեղումների ժամանակ։

Գիտնականները կարծում են, որ ձեռքը վերաբերում է մոտավորապես մ.թ. 208-212 թթ.։ Հին Հռոմի պատմության մեջ այդ ժամանակաշրջանը հայտնի է բազմաթիվ կոնֆլիկտներով, քաղաքացիական պատերազմներով, ապստամբություններով։

Գտածոն հայտնաբերվել է տաճարի մոտակայքում՝ հռոմեական աստված Յուպիտեր Դոլիհենի պաշտամունքի վայրում։

«Յուպիտեր Դոլիհենի պաշտամունքը «ամենաառեղծվածային» արևելյան պաշտամունքներից է… Ինչ գիտենք մենք, որ պաշտամունքը կապված էր եղանակի և մետաղի մշակման հետ»,- ասել է պեղումների ղեկավարը։

Նախապես բրոնզե ափին լրացուցիչ էլեմենտ է ամրացված եղել։ Ենթադրվում է, որ եղել է կայծակը խորհրդանշող էլեմենտը։ Յուպիտեր Դոլիհենը ավանդավար պատկերվում էր կայծակը ձեռքին՝ ցույց տալով նրա կործանարար ուժը։ Մեկ այլ վարկածի համաձայն, գտնված ձեռքը կարող է խորհրդանշել պաշտպանություն և բարեկեցություն։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում