«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները։ Ա․ Խաչատրյանի համերգադահլիճում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:

Փառատոնի կայքի հաղորդմամբ, հաղթողներն են

Միջազգային խաղարկային մրցույթ
Ոսկե ծիրան. «Հրաբուխ», ռեժ․ Ռոման Բոնդարչուկ (Ուկրաինա/Գերմանիա)
Արծաթե ծիրան․ «Ֆորտունա», ռեժ․Ժերմինալ Ռոո (Շվեյցարիա)

Միջազգային վավերագրական մրցույթ
Ոսկե ծիրան. «Հեռավոր Համաստեղություն», ռեժ․ Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ)
Արծաթե ծիրան․ «Կհանդիպենք վաղը», եթե Աստված տա, ռեժ․ Այնարա Վերա (Իսպանիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում. «Հստակ աշխարհ», ռեժ․ Վախթանգ Կունցև- Գաբաշվիլի

Հայկական համայնապատկեր հատուկ ծրագիր
Հայաստանի ազգային կինոակադեմիայի մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին․ «Եվա», ռեժ․ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին․ «Քամու հետ», ռեժ․ Արթուր Սահակյան (Հայաստան)

Հրանտ Մաթևոսյանի մրցանակ լավագույն սցենարի համար․ «Մայրամուտի Բեռնատարը», ռեժ․ Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա)

Սոս Սարգսյանի մրցանակ լավագույն դերակատարման համար Շանթ Հովհաննիսյանին․ «Եվա», ռեժ․ Անահիտ Աբադ (Հայաստան/Իրան)

AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ Առնո Խայաջանյանին․ «Մենք ենք, մեր սարերը» (ֆրանսիա/ Հայաստան)

FIPRESCI ժյուրիի մրցանակ. «Դեդե», ռեժ․ Մարիամ Խաչվանի (Վրաստան/ Քաթար)

Պատվավոր ոսկե ծիրան․ Հասմիկ Պապյան

«Փարաջանովյան թալեր» համաշխարհային կինոյում վաստակի համար. Ջանֆրանկո Ռոզի
«Փարաջանովյան թալեր» համաշխարհային կինոյում վաստակի համար․ Ասղար Ֆարհադի (Իրան)

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ կինոփառատոնըտեղի է ունեցել հուլիսի 8-15-ը: Այս տարի փառատոնը ստացել էր ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր 110 ֆիլմ:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում