Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած

Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած

Մեծ Բրիտանիայում Բանգորի համալսարանի դասախոս Ն. Աբրամսը հայտնաբերել է ամերիկացի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվել է կորած։ Գազետա.ռու-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Աբրամսի պատմելով, սցենարը գրված է ավստրիացի գրող Ստեֆան Ցվեյգի «Այրվող գաղտնիքը» գրքի հիման վրա, գրեթե ավարտված է և հնարավոր է էկրանավորվել։

«Այն ամբողջական սցենար է, կարող է էկրանավորվել ժամանակակից կինեմատոգրաֆիստների կողմից»,- ասել է նա։

Նշվում է, որ սցենարի վրա նշված է MGM ընկերության սցենարական բաժնի խորհրդանշանը։ Թե ինչ պատճառով ֆիլմը չի էկրանավորվել, անհայտ է, բայց նշվում է այնպիսի տարբերականեր, ինչպիսին Կուբրիկի կողմից պայմանագրի պայմանների խախտում կամ սյուժեի վերաբերյալ ոչ բարձր կարծիք։

Աբրամսի կարծիքով, խնդիրը սյուժեն է, որը հոլիվուդյան այդ ժամանակվա բարոյականության չափանիշներով չափազանց ռիսկային էր. գրքում 10-ամյա երեխան միջնորդ է դառնում իր մոր և նրա պոտենցիալ սիրեկանի միջև։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում