Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան

Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան

«Վերջին երկուսուկես տարում «գիր» բառով ինչ ծրագիր կամ հիմնարկ կար, կամ փակվեց կամ տեղահանվեց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Նրա խոսքով, առանց քննարկումների լուծարվեց Գրքի և հրատարակչական գործի կենտրոնը։

«Դրա գործառույթներն ով պետք է իրականացնի, ինչ պետք է արվի… Երբ որ մեր շրջակա պետություններում գործում են նման հիմնարկներ։ Մի գրչի կամ կրիչի հարվածով դարձավ զրո»,- հավելեց Է.Միլիտոնյանը։

Ասուլիսին ներկա Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ գիտի բոլոր խնդիրները, որոնք ծառացած են միության ուսերին։ Չնայած դրանց, նրա խոսքով, միությունն ապրում է և շատ ակտիվ։

«Միությունը փաստացի վերցրել է իր վրա մի ֆունկցիա, որ Խորհրդային ժամանակ իրենը չէր։ Դա ցուցադրությունների կազմակերպումն էր։ Դրա համար կար առանձին նկարչի տուն»,- նշեց Կ. Աղամյանը՝ հայտնելով, որ այսօր իրենք տարեկան 40-50 ցուցահանդես են կազմակերպում։

Հարցին՝ միության ոչ անդամ նկարիչները, գրողները բազմիցս ասել են, որ անպետք կառույցներ են, խրված կոռուպցիոն ռիսկերի մեջ, Կ. Աղամյանն ասաց, որ իրենց կառույցները որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ։

«Ես 20 տարի է Նկարիչների միության նախագահ եմ, որևէ անթույլատրելի քայլ չի արվել։ Գիտեմ մյուս միություններում նույնպես, օրենքի որևէ խախտում չի կատարվել»,- ասաց Կ. Աղամյանը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում