USD
EUR
RUB

Հետհամագումարյան մտորումներ

 
 

Ո՞րն է հայ ժամանակակից գրականության տեղը մեր հանրությունում: Ի՞նչ դեր կարող է ունենալ գրականությունը, մշակույթը մեր երկրում տեղի ունեցող «թավշյա» գործընթացներում: Այս մասին ոչ ոք ոչինչ չի ասում: Ո՛չ իշխանությունների վերին օղակներում, ո՛չ էլ գրողները:

Հետեւելով քրեական վերջին բացահայտումներին, հանրությունը փորձում է ընկալել, թե ինչ աստիճանի է հասել երկրում բարոյա-հոգեւոր անկումը, որի հետեւանքով երկրին պատել է խորը ճգնաժամը տնտեսության, մշակույթի, օրենսդրական, իրավական, կրթության, առողջապահական, բնապահպանական եւ մյուս ոլորտներում: Մի քանի ամիս առաջ թվում էր, թե անհնար էր դուրս գալ այն կործանարար վիհից, որը ստեղծվել էր նախորդ իշխանությունների շահամոլ գործունեության հետեւանքով: Նոր իշխանությունները, իրոք, անգնահատելի գործ են իրականացնում՝ փորձելով «վիրահատման» միջոցով վերացնել հանրության մեջ արմատացած չարիքը՝ պաշտոնական կոռուպցիան:

Անշուշտ, ուժային եւ իրավական մեթոդներով չարիքը կարելի է անդամահատել, վնասել, սակայն արմատախիլ անելը պետք է իրականացվի մարդկանց ուղեղներում, քանի որ այն տասնամյակների ընթացքում, սկսած խորհրդային ռեժիմից, բույն է դրել մարդկանց մտածելակերպի մեջ, վերածվել հանրային մտածելակերպի: Իսկ մտածելակերպից այդ հիվանդությունը դուրս հանել կարող է արդի գրականությունը, որը, սակայն, կտրված է սեփական ժողովրդից, չի հանդիսանում նրա անբաժանելի մասը:

Գրողներն ու Հայաստանի գրողների միությունը զրկված են լույս տեսնող գրականությունը հանրությանը ներկայացնելու հնարավորությունից: Դպրոցներում աշակերտները գրականություն այլեւս չեն կարդում: Նոր գրականությունը չի հասնում դպրոցներին, զորանոցներին, բուհերին, գյուղական ու մարզային գրադարաններին: Նման մեխանիզմ գոյություն չունի: Ասես արհեստականորեն խզում է ստեղծվել հանրության եւ գրականության միջեւ: Իսկ գրողը ստեղծագործում է հանրության, ընթերցողի համար:

Իսկ պատանու հարուստ եւ ճկուն մտածելակերպի ձեւավորմանը նպաստում են գրական երկերը: Գրականությունից հեռացումը անպայման բերում է բարոյական անկման:

Այս մասին գրում եմ, քանի որ այս իրավիճակը չարիք է դարձել ու հանրությանը կանգնեցրել է իրոք լինել-չլինելու առջեւ: Բարդությունը նրանում է, որ իշխանավորները, բարձր պաշտոնյաները, նոր ձեւավորվող երկրի քաղաքական վերնախավը եւս կտրված են գրականությունից, նրանք եւս գիրք չեն կարդում, ուղղակի արհամարհում են գիրքը: Հիշում եմ, 1994 թ. երբ Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռ. Քոչարյանին առաջարկեցի աշխարհի ութ լեզուներով Շուշիի մասին գրքույկ հրատարակել, լուսանկարներով, փաստերով քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ, որ Շուշին հայկական քաղաք է, պատասխանեց. «Մեզ մի 15 տարի գիրք պետք չէ, մեզ միայն ավտոմատ է պետք»: Իսկ գիրքը, մանավանդ օր օրի թեժացող տեղեկատվական պատերազմի պայմաններում, «թնդանոթ» է: Արհամարհելով գիրքը, քաղաքական վերնախավի մարդիկ, այսինքն՝ պետական այրերը, ԱԺ պատգամավորները, իրավական ոլորտի պաշտոնավորները արհամարհում են գրականությունը, գրողներին, այդ կերպ եւս նպաստում հասարակության բարոյա-հոգեւոր անկմանը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը անգլերեն կարողացավ հրատարակել իմ «Սումգայիթյան օրագիր» գիրքը ընդամենը 200 տպաքանակով: Իսկ հրատապ է այն մեծ տպաքանակով տպագրելն ու տարածումը աշխարհով մեկ: Քանի տարի է՝ «քոչարյանական» մտածելակերպով մարդիկ մերժում են առաջարկը: Իսկ նման չկամության հետեւանքը միջազգային հանրության կարծիքի վրա թշնամական քարոզչության ազդեցության առաջընթացն է, որի հետեւանքով էլ՝ դիվանագիտական ու քաղաքական որոշակի նահանջն ու պարտությունները: Դեռեւս հույս եմ փայփայում, որ նոր իշխանությունները ուշադրություն կդարձնեն այս խնդրին: Սակայն դեռեւս հակառակ երեւույթին եմ բախվում: Երկու ամիս առաջ Համահայկական Սենատ-վերնախորհրդի հետ կապված նամակ ուղարկեցի ՀՀ նախագահին: Մինչեւ օրս ոչ մի պատասխան: Խնդիրը նրան չի՞ հետաքրքրում, թե պատրաստ չէ նման հարցեր քննարկելու: Գուցեեւ իներցիայով ինքն էլ է արհամարհում գրողին, երկրի զարգացմանը նպաստելու գրողի ունակությանը: Մեկ ամիս առաջ երկրի վարչապետին ուղարկեցի նոր լույս տեսած «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը, ինչպես եւ տեղեկատվական պատերազմի հետ կապված առաջարկություն: Կրկին ոչ մի պատասխան: Մեծ էր ցանկությունս իմ փորձով օգտակար լինելու հանրությանը: Նույնը՝ Սփյուռքի նախարարի հետ կապված: Դեռեւս փորձում եմ արդարացումներ գտնել պետական այրերի համար: Չեմ ուզում հիասթափված լինել: Իսկ եթե այդ նամակները հասցեատիրոջը չեն հասնում… սա եւս մտահոգիչ ու ամհանգստացնող խնդիր է:

Ահա Հայաստանի գրողների համագումարն էր: Իշխանություններից ոչ ոք ներկա չէր գրողների չորս տարին մեկ տեղի ունեցող այդ կարեւոր իրադարձությանը: Ասես այդ իրադարձությունը մշակույթի նախարարությանը չէր վերաբերում: Իմիջիայլոց, նման իրավիճակն է տիրում նաեւ Նկարիչների միությունում: Նկարիչների տանը Երեւանին նվիրված հանրապետական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մշակույթի նախարարությունից, քաղաքապետարանից ոչ ոք չեկավ: Արդարանալ քաղաքապետի հրաժարականով, սխալ կլինի: Քաղաքապետները գալիս ու գնում են, իսկ քաղաքը, պետականությունը հավերժ են:

Նոր իշխանությունները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը գրականության, մշակույթի նկատմամբ: Սեփական մշակույթից, գրականությունից տարանջատումն էլ բերում է բարոյա-հոգեւոր անկման: Մի կողմից պայքարում ես կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ նոր տիպի կոռուպցիոներներ են աճում: Միմիայն գրողների, հրապարակախոսների, լրագրողների, երկրի ողջ մտավոր ուժի ջանքերով են կարող աստիճանաբար որակական փոփոխություն կրել ոչ միայն երկրի քաղաքացիները, այլեւ համընդհանուր մտածելակերպը:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը» Զքեզ աղաչեմք Նոր գիրք՝ «Թումանյանի զավակները» մատենաշարից Եգիպտոսում 4400 տարեկան դամբարանում հայտնաբերվել է 45 քանդակ Ասուլիսի փոխարեն կամ դե ֆակտո եւ դե յուրե Հայաստանի կողմից ներկայացված «Սպիտակ» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում Ես թողել էի․ Համո Սահյան Հրաչ Մելիք-Սարգսյան - Պատճառաբանված խոստովանություն Մկրտիչ Սարգսյանը հուշերում․․․ Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜, քանզի խախտեցի Քո պատվիրանները «Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը Հայաստանի նկարիչների միությունը հրապարակել է ՀՆՄ նորընտիր վարչության 21 հոգանոց կազմը Սուրեն Սաֆարյանը դարձավ Նկարիչների միության նախագահ Ամենակալ Գուրգեն Մահարի․ Կարոտ Տաք ձյունը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ Հայ ուխտավորին «Ապրելու վճիռ» Գիվի Շահնազարի հոբելյանական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում
website by Sargssyan