USD
EUR
RUB

Ինչպես ճապոնացի վարպետի ֆիլմը Կաննից Երեւան հասավ

 
 

Կամ Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողերը»` «չօսլայված» ու «չարդուկված» իրականություն

Ճապոնացի կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողերը» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հասու դարձավ հայ հանդիսատեսին: Այս ֆիլմն արդեն մոտ 3 մլն մարդ է նայել, ինչը մեծ հաջողություն է հեղինակային կինոյի համար:

Այս տարվա Կաննի կինոփառատոնի ժյուրիի բոլոր անդամների միաձայն քվեարկության արդյունքում, ինչը ոչ միշտ է պատահում, «Խանութի գողերին» շնորհվել է «Ոսկե արմավենու ճյուղ»: Սակայն Ճապոնիայի վարչապետը չի էլ շնորհավորել վարպետին: Պատճառն այն է, որ ռեժիսորը հանդգնել է պատկերել ոչ էլիտար Ճապոնիան` մարդկանց, որոնք պետության չափանիշներով բանտի «ապրանք» են, հանցագործներ: Օրենքը նրանց դեմ է, ու միշտ էլ դեմ կլինի: Այդ է պատճառը, որ «անօրեն» ընտանիքի տատիկի մահը գաղտնի է պահվում, նրան թաքուն թաղում են: Այս ֆիլմի հերոսները «հատակի» մարդիկ են, որոնք գոյություն քարշ տալու համար գողություն են անում խանութներից, բայց դա չի խանգարում լինել մարդասեր, անձնազոհ ու բարի` այլոց հանդեպ, որոնք անգամ արյունակից էլ չեն:

Կորեեդան պատմում է մարդկանց մասին, որոնք, այսպես ասած, գողերի ընտանիք են: Ռեժիսորն առանց վարանելու ցույց է տալիս հետնախորշերի մարդկանց կյանքը, մի ընտանիք, որին անդամագրվել է նաեւ փողոցից գտնված փոքրիկ աղջնակը` Յուրին:

Վերջինս իսկական մայր ունի, ընտանիք, որտեղ նրան մշտապես ծեծում են, ու ճապոնական ընտանիքը, պարզվում է` կատարյալ չէ, ու երեխան ավելի ապահով եւ երջանիկ է զգում իրեն «որդեգրած» ընտանիքում, կեղտոտ հյուղակում, որտեղ «եղբայրը» նրան սովորեցնում է գողություն կատարել խանութներից, իսկ «հայրը» պատրաստ է շալակած տանել մի տեղից մյուսը:

Ակամա ընտանիք դարձածները, որոնք արյունակցական կապ չունեն միմյանց հետ, սիրո ու հոգածության կարիք ունեն, եւ դա փոխհատուցվում է նրանց այն հարաբերություններով ու հոգատարությամբ, որպիսին բացակայում է իրական ճապոնական ընտանիքներում:

Բնականաբար, Հիրոկաձու Կորեեդան երկրի վարչապետի ընկալմամբ կարող է թշնամի եւ ազգադավ լինել, քանի որ համարձակվել է մերկ ճշմարտությամբ ապտակել բարեկեցիկ Ճապոնիայում ապրողներին, անդրադառնալ այնպիսի թեմայի, որի մասին ընդունված չէ բարձրաձայնել նման մատուցմամբ:

Ֆիլմն ավարտվում է հետեւյալ կերպ. փոքրիկ աղջնակը իր իսկական ընտանիքից կրկին փախչում է այն տեղը, որտեղից իրեն գտել էր գողերի ընտանիքի «հայրը»: Սովորական մարդկանց մեջ, որոնք կասկածելի ճանապարհներով են հայթայթում իրենց օրվա հացը ու չեն զլանում այն կիսել իրենց բախտակից մեկ ուրիշի հետ, շատ ավելի ջերմություն կա:

Մի հարցազրույցում ռեժիսորն ասել է, որ «Խանութի գողերը» հիշեցնում է իր մանկությունը, երբ 6 հոգով ապրում էին փոքրիկ սենյակում, իսկ ինքը քնում էր պահարանի մեջ: «Հիմա դուք կասեք, Աստված իմ, ախր ինչպե՞ս կարող է իրական թվալ պահարանում քնելը, բայց դա իրոք եղել է: Ու ամեն ինչ այդքան էլ վատ չէր, տունը լի էր դրական հույզերով: Թեկուզ հարմար չէր պահարանում քնելը, թեկուզ չէի կարող թաքցնել իմ մանկական խաղալիքները, բայց դրա փոխարեն կարող էի գրքեր կարդալ, ու դռան արանքից ծիկրակել ընտանիքի մյուս անդամներին»,-անկեղծացել է Հիրոկաձու Կորեեդան: Ի դեպ, նա իր «Խանութի գողերն» անվանել է սոցիալ-գիտակցական ֆիլմ: Ճապոնացի կինոռեժիսորը ստեղծել է իրական կինո, ցույց տվել «չօսլայված» ու «չարդուկված» իրականությունը, որը որքան էլ ցնցելու աստիճան դաժան է, բայց պարտադրում է իրեն ընդունել հենց այդպես, քանի որ հորինված չէ…

Ի դեպ, երեւանյան կինոհանդիսատեսը նույնպես ցնցված էր լեփ-լեցուն դահլիճներ տեսած այս ֆիլմից: «Խանութի գողերը» ֆիլմի նման բացառիկ աշխատանք ամեն օր չէ, որ կարող ես դիտել Երեւանում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

 

Լրահոս
«Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն «Լեգենդ և իրականություն» Մասոնները՝ Հայաստանում «Մի՜ տխրիր, Ե՜ս եմ Քո ընկերը»...Ֆորշ Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Պարույր Սևակ Արևի լույսը «Երդիկն ի վար» Հենրիկ Էդոյան. Գիշերվա նախադռան առջև Պատարագ. Մակար Եկմալյան Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել, չի կարող ներս մտնել Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը «Ժառանգած բարձրագույն մշակույթը պահելու հիմքը դրվում է ուսանողական տարիներից» Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ» «Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներին տեղավորել ասեղի անցքի մեջ» Բինգյոլ Հայոց լեզու Հոգևոր զրույցներ. Նարեկաբուժություն Ով երանելիդ «Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում» Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին Մոմերով երթ` նվիրված Ազնավուրի հիշատակին Սրտի մաքրութիւն. Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ
Ամենաընթերցված
website by Sargssyan