USD
EUR
RUB

Անահիտ Բախշյանը բարձրաձայնել է զորակոչված բալետի պարողի մասին

 
 

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում ահազանգ էր հնչեցրել եւ ծնող Կարինե Ավագյանի նամակը հրապարակել. «Որպես ՀՀ քաղաքացի և մշակույթը չափազանց կարևորող մարդ, ահազանգում եմ ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ մշակույթի նախարարին:

Հարգելի պարոն Վարչապետ, հուլիսի 18-ին Ձեզ նամակ է ուղարկել ծնող Կարինե Ավագյանն այն մասին, որ իր տղային՝ Ռազմիկ Մարուքյանին, ով Ալ. Սպենդիարյանի մենապարող է, բազմաթիվ մրցանակներ շահած ու դրսում մեր երկիրը ներկայացրած տղա, տանում են բանակ ընդհանուր հիմունքներով, այն դեպքում, երբ տարկետում տալու թե՝ չտալու քննարկումների ժամանակ, որպես օրինակ խոսվել է հատկապես բալետի պարողների նկատմամբ զգույշ որոշում կայացնելու մասին:

Չգիտեմ, թե որ հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա է կայացվել այն որոշումը, որ տղան ծառայի ընդհանուր հիմունքներով: Չեմ հասկանում, ինչպե՞ս հաշվի չեն առել այս տղայի կենսագրությունը, չէ՞ որ հանձնաժողովը, հատկապես տարկետման վերաբերյալ եզրակացություն պետք է տա երիտասարդի կենսագրության մեջ նշված ձեռքբերումները հաշվի առնելով: Չեմ հասկանում, ազնիվ խոսք, հարգելի հանձնաժողովականները տեղյա՞կ են, թե մեր օպերայի և բալետի թատրոնը քանի՞ նման շնորհալի մենապարող ունի և երիտասարդից որքան տարիներ, ջանք, աշխատասիրություն ու շնորհք է պահանջվել այդ բարձունքին հասնելու համար: Այս խնդրով հանձնաժողովին դիմել է նաև օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, սակայն, ըստ ծնողի, որոշումը մնացել է նույնը՝ տղան պետք է ծառայի ընդհանուր հիմունքներով: Ի՞նչ է, Ռազմիկը Հայրենիքին չի ծառայո՞ւմ, երբ աշխարհի բեմերում ներկայացնում է Հայաստանը, անպայման Հայոց բանակու՞մ պետք է ծառայի, որ իր պարտքը կատարի:

Պատկերացնո՞ւմ եք Ռազմիկի ոտքերը 2 տարի լինեն կոշտ ու կոպիտ զինվորական ճտքավոր կոշիկների մեջ, որից հետո այլևս չկարողանա բեմ դուրս գալ, Հայաստանն էլ կորցնի նման արտիստի: Շահելու՞, թե՞՝ կորցնելու է մեր պետությունը: Պարոն Վարչապետ, չեմ կարող հավատալ, որ ի շահ մեր պետության Դուք ականջալուր չեք լինի այս հարցի լուծմանը, որը Հայաստանի մշակույթը պահպանելու և բալետային արվեստի շահերից բխող որոշում կլինի:

Շատ հետաքրքիր կլինի լսել այն հանձնաժողովի բացատրությունը, որը կայացրել է Ռազմիկ Մարուքյանին ընդհանուր հիմունքներով ծառայելու որոշումը, ովքե՞ր են նրանք, արդյո՞ք այդ որոշումը կայացնելուց առաջ խորությամբ ուսումնասիրել են տղայի կենսագրությունն ու տեղյա՞կ են այն խնդիրներին, որոնք տղան կունենա բանակում ընդհանուր հիմունքներով ծառայելուց հետո:

Չգիտեմ նույն հանձնաժողո՞վն է այս որոշումը կայացրել, որը որոշեց տարկետում տալ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնականին, թե՞՝ ոչ, հետաքրքիր է իմանալ:

Ըստ տղայի մայրիկի՝ Կարինե Ավագյանի հայտարարության, վաղը տղային արդեն զորակոչելու են, հուսամ մայրիկի նամակն արդեն կարդացել են պատկան մարմինների պաշտոնյաներն ու կվերանայեն իրենց որոշումը: Ստորև Ռազմիկ Մարուքյանի կենսագրությունը:

Ռազմիկ Արմենի Մարուքյանը, 2016թ.-ին ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը՝ բալետի արտիստ մասնագիտությամբ։ 2017թ.-ից աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենապարող։ Մասնակցել է 2017թ. Բրյուսելում կայացած «Արաբեսկ» միջազգային մրցույթին, որտեղ գրավել է 1-ին տեղը՝ արժանանալով նաև «Ամենից արտիստիկը» հատուկ պարգևին։2017թ. հունիսի 11-20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած Բալետի արտիստների և խորեոգրաֆների 13-րդ միջազգային մրցույթում նրան շնորհվել է «Մրցույթի դիպլոմանտ» պարգևը։ Նշեմ նաև, որ այդ մրցույթում 300-ից ավելի մասնակիցներից միայն 5-ը պարգևատրվեցին դիպլոմներով և մեդալներով, որոնցից մեկն էլ Ռազմիկն էր։ Մեծ թատրոնի շատ բալետմայստերներ բազմիցս հիացմունքով են արտահայտվել իր արտիստիզմի մասին։ Մի առիթով Ռուսական թատրոնի բալետմայստեր Յուրի Մայորովը նրան համարել է 2-րդ Ցիսկարիձե։

Վերջերս էլ ԱՄՆ-ի Ջեքսոն քաղաքում չորս տարին մեկ անցկացվող INTERNATIONAL BALLET Competition մրցույթի ժյուրին նրան շնորհել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը: Մրցույթին մասնակցում էին 150 արտիստ 27 երկրից:

Թատրոնում, որպես մենապարող, հանդես է գալիս բոլոր ներկայացումներում՝ «Դիմակահանդես»,«Գայանե» ,«Սպարտակ» «Ժիզել» և այլն։ Այժմ ընդգրկված է շուտով Մոսկվայի Մեծ թատրոնում կայանալիք «Գայանե» բալետային ներկայացման մեջ՝ Գիքոյի դերապարով, որի մասնակցությանը խոչընդոտում է հուլիսի 20-ին, ընդհանուր հիմունքով, նրա բանակ զորակոչվելու հրամանը։ Ռազմիկը բազմաթիվ առաջարկներ է ստացել աշխատելու միջազգային ճանաչում ունեցող թատրոններում, սակայն մերժել է բոլոր առաջարկները, կարևորելով հայաստանյան բալետի զարգացման մաս կազմելը։

Նա այժմ 18 տարեկան է և կանգնած է լուրջ խնդրի առաջ։ Մի կողմից հայրենիքի պաշտպանությունն է, որից երբևէ չի խուսափել և այդ մասին բազմիցս նշել է իր ասուլիսներում, մյուս կողմից՝ ձեռք բերված կարիերան, որի համար խիստ կարևոր են շարունակական պարապմունքները և թատրոնում ներկայացումներին մասնակցելը։ Որպես ՀՀ վարչապետի, խնդրում եմ Ձեր աջակցությունը այս հարցում։ Եթե հարկ կհամարեք, կարող եմ ներկայացնել բոլոր պարգևները»:

Aravot.am-ը նամակի թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց մշակույթի նախարարությունից: Մամուլի խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ դիմել են Պաշտպանության նախարարություն եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Պնախարարի որոշմամբ զինակոչիկը ՀՀ զինված ուժեր կզորակոչվի ընդհանուր հիմունքներով:

Հուլիսի 17- ին նամակ է ուղղվել նախարարին, որտեղ ասվում է, որ՝ Խնդրում ենք Ձեր միջնորդությունը ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանին ՝ Ռ. Մարուքյանի ժամկետային զինվորական ծառայությունը Երևանի զորամասերից մեկում անցկացնելու համար, միաժամանակ հնարավորություն տալով վերջինիս մասնակցելու թատրոնի փորձերին և ներկայացումներին… Քանի որ երեկ է փոխանցվել, աշխատանքային կարգով ընթացք կտրվի նամակին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
«Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն «Լեգենդ և իրականություն» Մասոնները՝ Հայաստանում «Մի՜ տխրիր, Ե՜ս եմ Քո ընկերը»...Ֆորշ Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Պարույր Սևակ Արևի լույսը «Երդիկն ի վար» Հենրիկ Էդոյան. Գիշերվա նախադռան առջև Պատարագ. Մակար Եկմալյան Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել, չի կարող ներս մտնել Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը «Ժառանգած բարձրագույն մշակույթը պահելու հիմքը դրվում է ուսանողական տարիներից» Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ» «Միայն Էդուարդ Տեր-Ղազարյանին հաջողվեց մեծ հանճարներին տեղավորել ասեղի անցքի մեջ» Բինգյոլ Հայոց լեզու Հոգևոր զրույցներ. Նարեկաբուժություն Ով երանելիդ «Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում» Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին Մոմերով երթ` նվիրված Ազնավուրի հիշատակին Սրտի մաքրութիւն. Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ
Ամենաընթերցված
website by Sargssyan