Times.am | Շների երկիրը
USD
EUR
RUB

Շների երկիրը

 
 

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ որի եղած-չեղածը 99 տուն էր, ու ամեն տուն ուներ ճաղապատ դռնով պարտեզ, իսկ ճաղի ետևում՝ հաչող շուն:

Օրինակ Ֆիդոն համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում է այն մյուս 98 տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:

Նույնը անում էին մյուս 98 շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, որովհետև ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:

Մի ուրիշ օրինակ. պարոնը, որ ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալով, պետք է անցներ բոլոր մյուս 98 տների առջևով, և ուրեմն, նաև 99 շների առջևով, որ հաչում էին նրա վրա ճաղի այն կողմից, բացելով երախները ու հասկացնելով, թե հաճույքով իրենց ժանիքները կխրեին նրա ոտքերի մեջ: Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ, ու ճանապարհին որևէ մեկը մշտապես վախեցած վիճակում էր: Պատկերացրե՛ք, թե ինչ լինում, երբ օտարական էր հայտնվում: Այդ ժամանակ, բոլոր 99-ն էլ հաչում էին միաբերան, 99 տնային տնտեսուհիներ դուրս էին գալիս նայելու, թե ինչ էր կատարվում, հետո փութկոտորեն մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրները ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների ետևում՝ մինչև որ օտարականը հեռանար:

Այդ երկրի բոլոր բնակիչները անընդհատ շների հաչոց լսելուց մի քիչ խլացել էին, ու իրար հետ խոսում էին հազվադեպ: Ասենք, երբեք էլ մի մեծ բան չէի ունեցել իրար ասելու կամ լսելու:

Հետզհետե, միշտ այդպես լուռ ու մռայլ մնալով` նրանք ետ վարժվեցին նաև խոսելուց: Եվ ի վերջո, այնպես եղավ, որ տան տերերը իրենց շների նման սկսեցին հաչել :

Նրանց գուցե և թվում էր, թե իրենք խոսում են, բայց երբ բացում էին բերանները, լսվում էր “հա՛ֆ-հա՛ֆ”-ի նման մի բան, որից մարմին էր փշաքաղվում:

Ու այդպես, հաչում էին շները, հաչում էին տղամարդիկ ու կանայք, երեխաներն էին հաչում, երբ խաղում էին, ու 99 տները, թվում էր, դարձել էին 99 շնաբներ:

Բայց գեղեցիկ էին, ապակիների ետևում մաքուր վարագույրներ էին կախված, իսկ լուսամուտների գոգերին մինչև անգամ խորդենիներ էին դրված:

Մի անգամ, այդ երկիրը եկավ Ջովանինոն, իր հանրահայտ ճանապարհոդություններից մեկի ժամանակ:

99 շները ողջունեցին նրան խմբակային հաչոցով: Նա մի կնոջ ինչ-որ բան հարցրեց ու կինը նրան պատասխանեց հաչելով: Նա հաճոյախոսություն ասաց մի երեխայի ու որպես պատասխան լսեց ոռնոց:

- Հասկացա ,- եզրակացրեց Ջովանինոն: - Համաճարակ է:

Մտան քաղաքապետի մոտ, ու նրան ասաց.

- Ես մի հուսալի միջոց գիտեմ ձեր այս համաճարակի դեմ: Նախ, վերացրե՛ք բոլոր ճաղերը. այդպես պարտեզներն ավելի լավ կաճեն, առանց ճաղապատ ցանկապատերի: Երկրորդ, շներին տարե՛ք որսի, այդպես ավելի լավ կզվարճանան ու ավելի սիրալիր կդառնան:

Երրորդ, կազմակերպե՛ք մի գեղեցիկ պարահանդես, ու առաջին վալսից հետո, անպայման կսովորեք նորից խոսել:

Քաղաքապետը նրան պատասխանեց.

-Հա՛ֆ, հա՛ֆ:

- Պարզ է, - ասաց Ջովանինոն,- ամենածանր հիվանդը նա է, ով կարծում է, թե ինքը լրիվ առողջ է:

Ու գնաց:

Գիշերները, եթե լսեք, որ շատ շներ միասին հաչում են հեռվում, կարող է պատահել, որ իսկապես շներ լինեն, բայց կարող է պատահել նաև, որ լինեն այդ տարօրինակ, փոքրիկ երկրի բնակիչները:

Ջանի ՌՈԴԱՐԻ

Լրահոս
Հենրիկ Էդոյան․ Հենման կետ Տիգրան Համասյան․ Նոր ծաղիկ Ամբոխները խելագարված Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում Սուրբ Սուրբ Մի մոռացեք ձեր խիղճը Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում «Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա» 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար» Գունավոր մատիտներ Սոնայի հոգսը Բարի այգեպանը Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին «EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից «Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է Գառնուկը Հայկուհու պարը Խաղաղական ժամերգութիւն Անպատասխան Հաղթահարել փորձությունները Նահապետ Քուչակ. Հայրեններ Հավատալ հասկանալու համար «Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է 1 վայրկյանում՝ 10,3 վանկ. Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը Ավստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նվագել է Highway to Hell-ը Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին Բաց փակուղի Բրեդ Փիթը կարծում է, որ Անջելինա Ջոլին «զզվելի» է վարվել՝ հանրայնացնելով իրենց ամուսնալուծության մանրամասները Ամեն ինչ անելու ենք, որ մինչ 2018-ի դեկտեմբեր տեղի ունենա Ամենափրկիչ եկեղեցու բացումը մեր խնայողությունների հաշվին. Լիլիթ Մակուն Բոտիչելլիի Վեներայի առեղծվածի նոր բացահայտումը «Ել,ել» Եսասեր հսկան «Եվրատեսիլ-2019»-ի անցկացումը վտանգի տակ է. երգի մրցույթը կարող է Իսրայելից այլ երկիր տեղափոխվել «Խաղացողը». Քըրք Քըրքորյանի մասին պատմող գիրքը ներկայացվեց Վանաձորում
website by Sargssyan