USD
EUR
RUB

Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ

 

Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս բովանդակ հայութիւնը այս օրերուն կը դիմաւորեն ազգային ու քաղաքական նոր իրականութիւն մը: Թաւշեայ յեղափոխութիւնը իր սկզբունքներով, հեռանկարներով եւ նպատակներով եկաւ նոր հեռանկար մը պարզել հայութեան կեանքի հորիզոնին վերեւ: Յստակ բեկանում մը յառաջացաւ անցեալի փտածութեան, վրիպումներու եւ ձախորդութեանց հետ, ճամբայ հարթելով ժողովրդավարական նոր պայմաններու դիմաց՝ ընկերային արդարութեան հաստատումով եւ մարդկային իրաւանց ամրագրումով:

Այդ պատճառաւ ալ համայն հայութեան հետ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը եւս, իր հայրենական եւ սփիւռքեան կառոյցներով անվերապահօրէն ողջունեց թաւշեայ յեղափոխութիւնը, անոր սկզբունքներն ու անոր խիզախ առաջնորդը:

Սակայն, այդ պայծառ հեռանկարին հետ անհաշտ կը մնան շարունակուող ցոյցերը եւ հասարակութեան անդորրը խանգարող երեւոյթները: Խօսքը կը վերաբերի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումին: Մեր ժողովուրդը երախտապարտ է նորահաստատ մեր իշխանութեանց որոնք կը պաշտպանեն ազատութիւնները խօսքի եւ խիղճի: Սակայն Ամենայն Հայոց հայրապետին դէմ ուղղուած այս շարժումը իր դրսեւորումներով, լոզունգներով եւ արարքներով, չի համապատասխաներ քաղաքակիրթ երկիրներու չափանիշներուն, ինչպէս իր նպատակներով կու գայ ապակայունացնելով մեր դարաւոր սրբազան հաստատութիւնները:

Այս շարժումի պարագլուխներուն իսկ խոստովանութեամբ այս նախաձեռնութիւնները կը թելադրուին, կը ղեկավարուին եւ կը ֆինանսաւորուին օտար կառոյցներու կողմէ որոնք կը միտին մեր հասարակութեան կառոյցը, նուիրական սկզբունքներն ու աւանդութիւնները խախտել: Հետեւաբար այս արտաքին գրոհը մեզ հարկադրանքին առջեւ կը դնէ համազգային դիմադրութեան եւ հակադարձութեան՝ ի խնդիր մեր նուիրականութեանց պաշտպանման:

Մեր արժէքներու եւ սրբութեանց պաշտպանութեան համար պարտաւոր ենք իմանալ կարգ մը պատմական փաստեր եւ իրողութիւններ:

Ա. Համաձայն Հայաստանեայց Եկեղեցւոյ կանոններուն եւ աւանդութեանց Ամենայն Հայոց հայրապետը կ’ընտրուի ցմահ: Միայն մեր Ամենակալ Տէրն է որ իրաւասու է սահմանելու այդ պաշտօնին տեւողութիւնը:

Բ. Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ կանոնադրութեամբ Ամենայն Հայոց հայրապետի ընտրութիւնը կը կատարուի Ազգային եկեղեցական ընդհանուր համագումարով, որ կ’ընդգրկէ Հայաստանի եւ սփիւռքի թեմերը: Հետեւաբար Ս. Էջմիածինը եւ Ամենայն Հայոց հայրապետը կը հանդիսանան բացառիկ օրկանական կապերը Հայաստանի եւ սփիւռքի զանգուածներուն: Այդ հանգամանքով ալ Ամենայն Հայոց հայրապետը հոգեւոր իշխանաւորն է տասը միլիոն հայութեան: Ոչ մէկ խմբաւորում իրաւասութիւնն ունի այդ տասը միլիոն զանգուածին անունով խօսելու եւ տնօրինումներ պահանջելու:

Գ. Որեւէ կանոնական կամ կառուցային խախտում միակողմանի սադրանքներով՝ Հայաստանն ու սփիւռքը հակադրելու աղետալի բնոյթը պիտի ունենայ: Ամէն գիտակից քաղաքացի իրազեկ պէտք է մնայ այս իրողութեան:

Դ. Շնորհիւ ժողովրդական սկզբունքներու վերահաստատման Հայաստանի մէջ այսօր եկեղեցին ու պետութիւնը անջատ կառոյցներ են, եւ պետութիւնը երաշխաւորն է եկեղեցւոյ հոգեւոր ծառայութեան մատուցման: Պետութիւնը նաեւ երաշխաւորն է անհատի ազատութեան եւ մարդկային իրաւանց: Ամենայն Հայոց հայրապետը եւս -անկախ իր հոգեւոր գերագոյն հանգամանքէին - կը մտնէ մարդկային իրաւունքի պաշտպանութեան սահմանին մէջ:

Պետութիւնը պաշտպանելով հանդերձ ցուցարարներու ազատ արտայայտուելու իրաւունքը զերծ չի մնար պաշտպանութեան պարտաւորութենէն անձերու եւ հաստատութեանց ապահովութեան: Ոստիկանութիւնը, որ խորհրդանիշն է պետութեան, ցարդ թերացած է իր պարտաւորութեանց մէջ քաջալերելով օրինազանցներն ու վտանգելով Վեհափառ Հայրապետին ապահովութիւնը, եւ այդ կեցուածքին պատճառով արժանանալով լուրջ քննադատութեան:

Ե. Դժբախտաբար խռովարարները պատրուակ կը դարձնեն մեր մայր եկեղեցին տագնապեցնող խնդիրները՝ առաջ մղելու համար իրենց թաքուն նպատակները: Բոլոր թեմական առաջնորդները, եպիսկոպոսական դասը եւ հաւատացեալ զանգուածներուն մեծամասնութիւնը պաշտպան կը կանգնին Մայր Աթոռին եւ անոր Գահակալին, միեւնոյն ժամանակ իմանալով եւ վճռելով որ ժամանակը եկած է խռովարարներու ձեռքէն առնելու եկեղեցւոյ բարեկարգման անհրաժեշտութեան պատրուակները՝ գործադրութեան դնելով Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ նոր կանոնադրութիւնը: Համաձայն մեր Ազգային Սահմանադրութեան, սոյն կանոնադրութիւնը կը նախատեսէ Գործադիր իշխանութեան ամուր կառոյց մը որ կը գործէ Հայրապետին հոգեւոր վերին իշխանութեան ներքեւ:

Բացայայտուած արտաքին ոյժերը, որոնք կ’օգտագործեն Հայաստանի կարգ մը մոլորեալները, վստահաբար դիտումն ունին մեր ժողովուրդը զբաղցնելու երկրորդական հարցերով որպէսզի թուլացնեն անոր զգօնութիւնը սահմանին վրայ կուտակուող ռազմական վտանգներուն նկատմամբ:

Այդ ռազմավարութիւնը կը միտի նաեւ յետաձգելու անհրաժեշտ բարեկարգումները երկրին մէջ, խափանելով մեր հայրենիքին տնտեսական զարգացումը եւ ռազմական պատրաստուածութիւնը:

Խնդրելու պէս կը պահանջենք Հայաստանի նոր իշխանութենէն որ վերջ տայ իր յանցաւոր անտարբերութեան եւ իր պաշտպանութեան տակ առնէ Մայր Աթոռն ու Անոր Գահակալը, որպէսզի կարենայ անմիջականօրէն նուիրուիլ թաւշեայ յեղափոխութեան նպատակներուն եւ խոստումներուն իրականացման:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշալեանի մէկ խօսքը կրնայ կախարդականօրէն կանգնեցնել այս ամբողջ շարժումը: Ժողովուրդը կը սպասէ այդ խօսքին, եւ հիմա՛: Արդարացում չկայ ոեւէ ուշացումի:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ
Աղբյուր՝ ter-hambardzum.net:

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan