«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»

«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվելու է «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»։ Թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 26-ին կայանալիք համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին և մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին։

Համերգին մասնակցելու են «Երազանք» երգչախումբը (Էստոնիա), «Աստղիկներ» երգչախումբը (ԱՄՆ), դաշնակահարուհի Սիոնա Առաքելյանը (Իրան), Հայաստանից՝ սոպրան Լիլիթ Դավթյանը, դաշնակահարուհի Հասմիկ Հովսեփյանը, «Հայ Մյուզիք» վոկալ անսամբլը, «Գառնի» վոկալը։ Ծրագրում հնչելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մուտքն ազատ է:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում