Լատվիան սկսել է իր «Նոր ալիքը»

Լատվիան սկսել է իր «Նոր ալիքը»

Լատվիայի Յուրմալա քաղաքում մեկնարկել է «Լայմա. Ռանդեվու. Յուրմալա-2018» երաժշտական փառատոնը, որը փոխարինում է ռուսական «Նոր ալիք»-ին, որը քաղաքական սկանդալից հետո տեղափոխվել է Սոչի։

Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այն նույնպես միջազգային է։ Փառատոնի գլխավոր գաղափարախոսը երգչուհի Լայմա Վայկուլեն է։ Փառատոնին մասնակցում է 186 արտիստ Լատվիայից, Ռուսաստանից, ԱՊՀ և այլ երկրներից։ Հրավիրված հյուրերից են Ֆիլիպ Կիրկորովը, Անդրեյ Մակարևիչը, Վերա Բրեժնևան, Գրիգորի Լեպսը, Անի Լորեկը, Վերկա Սերդյուչկան, Նինո Կատամաձեն, Լոլիտա և ուրիշներ։

Մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու դասական նվագախմբի ուղեկցությամբ:

«Նոր ալիք» փառատոնն անցկացվում էր Յուրմալայում 2002-2014 թվականներից, այնուհետև տեղափոխվել է Սոչի, քանի որ Լատվիայի ղեկավարությունն արգելել էր իրենց երկիր Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի, Վալերիայի մուտքն այն պատճառով, որ նրանք աջակցություն են հայտնել Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը՝ Ղրիմի պատկանելության հարցում։ Մրցույթի գեղարվեստական ղեկավար Իգոր Կրուտոյը որոշել էր երաժշտական միջոցառումը տեղափոխել Ռուսաստան։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում